Թրամփը խոստովանել է, որ կնոջն առանց նվեր է թողել ծննդյան օրվա կապակցությամբ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox and Friends հեռուստաշոուի ժամանակ  խոստովանել է, որ առաջին տիկին Մելանյա Թրամփի ծննդյան օրվա կապակցությամբ (ապրիլի 26-tert.am) նվեր չի տվել նրան, գրում է mashable.com-ը:

«Հնարավոր է՝ խնդիրներ ունենամ: Բայց ես խիստ զբաղված եմ նվեր փնտրելու համար: Ես նվեր չեմ գնել, բայց փոխարենը նրան նվիրել եմ հրաշալի բացիկ ու հրաշալի ծաղկեփունջ»,-հայտարարել է Թրամփը:

Հիշեցնենք, որ ծագումով սլովենացի նախկին մոդել Մելանյա Թրամփը, որը նախօրեին նշել է ծննդյան 48-րդ տարեդարձը, ԱՄՆ նախագահի 3-րդ կինն է:

Աղբյուրը՝ tert.am