Սերենա Ուիլյամսի դստեր նկարները հայտնվել են Կալիֆորնիայում ցուցավահանակների վրա

Reddit սոցցանցի համահիմնադիր, ծագումով հայ ամերիկացի գործարար Ալեքսիս Օհանյանը եզակի ձևով է ողջունել իր կնոջ՝ ամերիկացի հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի վերադարձը մեծ թենիս։

Նա Փալմ-Սփրինգում ճանապարհի երկայնքով տեղակայված ցուցավահանակների վրա զետեղել է դստեր՝ Օլիմպիայի նկարները։

«Օլիմպիա Օհանյանն ու ես ցանկանում ենք ողջունել նրա (Սերենա Ուիլյամսի) վերադարձը թենիս։ Դիզայնն իմն է, փոքրիկն օգնել է»,- Twitter-ում գրել է Օհանյանը։

Աղբյուրը՝ 1in.am