Նախարարությունը հեռախոսահամար է հրապարակել ընտանեկան նպաստին առնչվող ահազանգերի համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ մշտապես աչալուրջ է քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին ու բողոքներին և պատրաստակամ է լուծել նրանց խնդիրները՝ ելնելով իր գործառույթների և իրավասության շրջանակներից:

«Այսուհետ, ընտանեկան նպաստի կանխիկ տրամադրման գործընթացում, մասնավորապես, ապօրինի կամ անհասցե կարգով գումարների պահման հետ կապված խնդիրների, մտահոգությունների և իրողությունների հայտնաբերման դեպքում կարող եք զանգահարել հետևյալ +374 55 41 19 11 հեռախոսահամարով: Խնդրում ենք տրամադրել հասցեական և ճշգրիտ տեղեկատվություն», հայտնում է նախարարությունը և հավաստիացնում, որ յուրաքանչյուր դեպք մանրամասն ուսումնասիրելուց հետո կտրվեն համապատասխան ցուցումներ ու հրահանգներ:

Աղբյուրը՝ hetq.am