Մինչև 2015 թվականի կեսերը անձնագրում օտարերկրյա պետության վավերականության նշում անելու համար զինգրքույկ կամ համապատասխան այլ փաստաթուղթ պահանջվում էր մինչև 50 տարեկան զինապարտ քաղաքացիներից։ ՊՆ-ն ու ոստիկանությունը եկել են ընդհանուր եզրահանգման, և անձնագրում օտարերկրյա պետության վավերականության նշում անելու համար զինվորական գրքույկ պահանջելու առավելագույն տարիք է սահմանվել 35-ը, նույնականացման քարտ և անձնագիր ստանալու համար՝ 50-ը։