ԻՆՁԱՆԻՑ ՀԵՏՈ՝ ԹԵԿՈՒԶ ՋՐՀԵՂԵՂ

Մի նախագահ, թե միապետ, թե արքա,
Որոշում է ողջ երկիրը դարձնել գահ,
Եվ այդ գործին իբրև գլուխ բերողի՝
Մոտն է կանչում իր ախոռից մի ջորի…

-Լսի՛ր, ջորի՛, թե ես ինչ եմ մտածել.
Ժողովրդիս որոշել եմ արտաքսել
Թող հեռանան, ապրեն օտար ափերում.
Թե չե սրանց ես արդեն չեմ համբերում:

Երբ հեռանան, ու երկիրը դատարկվի,
Երբ ոռնոցն ու աղաղակը հանդարտվի,
Երբ չլինի ոչ նոր ծնունդ, ոչ էլ մահ,
Ողջ երկիրը կդարձնեմ մի մեծ գահ…

-Թե գլուխ գա շա՜տ լավ միտք է,-
Պատասխանում է ջորին,
-Սակայն հարց է՝
Արդյո՞ք արքաս տեղ կտա մեր ախոռին:

-Իմ լա՜վ ջորի, դու ողջ կյանքում
Ծառայել ես ինձ հլու,
Որի դիմաց վճարել եմ
ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՊՐԵԼՈՒ…

Ձեր ախոռը ձեզ եմ թողնում,
Միայն խոսքը չդրժեք
Ու այս գործը հաջողությամբ
Իր ավարտին հասցնեք:

Ով էլ օգնի ինձ այս գործում ,
Կվաստակի կյանք փափուկ,
Ծանոթներիդ իրա՛ր խառնիր՝
Լինեն ջորի կամ թե Մուկ….

Չմտածես երկար-բարակ,
Բարեկամ թե անծանոթ,
Դոկտո՞ր լինի, թե՞ խեղկատակ,
Թե շատ հայտնի ինչ-որ Դոդ…

Չխորանաս ազգության մեջ՝
Թիթեռ լինի կամ թե ցեց,
Թուրք կլինի, կլինի ռուս
Կամ թե ֆաշիստ մի Նեմեց…

Բոլորին էլ իրա՛ր խառնիր՝
Մրջյուն լինի կամ թե բոռ,
Կամ իր կյանքում լուրջ պաշտոնի
Արժանացած ինչ-որ Քոռ…

Նայեվ սաստիր մեր Գիտունին,
Թող լավ անի գործը իր,
Տես, անունն էլ մոռացել եմ
-Աշոտյա՞ն էր, թե ՍիԿՏԻՐ:

Դե՛, քեզ տեսնեմ իմ քաջ ջորի.
Գործը գլուխ բեր շուտով,
Տեսնեմ՝ ոնց է մեր նոր դարի
Դուը բացվում ՄՌՈՒԹՈՎ…ծ

-Համաձայն եմ, բայց թե արքա,
Ո՞նց ազատվենք բոլորից,
Երկու միլիոն ու կես մարդու
Ո՞նց արտաքսենք մայր հողից:

-Իզուր չէ, որ սիրում եմ քեզ
Իմ աննմա՛ն դոդ ջորի,
Երբ էշի տեղ դրած դեմքով
Խենթացնում ես բոլորին.

Երկու միլիոն ու կես մարդու
Ո՞նց արտաքսենք մայր հողից.
Այնպես, ինչպես արտաքսեցինք
Շատ-շատերին ձեր ախոռից…

Չմոռանաս, լա՜վ կփնտրես.
Աշխույժ էշեր նույնպես թե կան,
Պաշտոն կտաս, կկաշառես.
Այս գործի մեջ մեզ պետք կգան…

-Հա, բայց ինչպե՞ս…
-Լռի՛ր, լսի՛ր.
Հենց վաղվանից
Դրությունը կսաստկացնես…

Եթե հանկարծ գեթ մի տարուց
Ինչ-որ մանուկ դպրոց գնա,
Ձեզ կզրկեմ խոտ ու գարուց
Եվ կմորթեմ ձեզ անխնա…

Հետո չասեք՝ չեք իմացել,
Թե դարձել եք խուլ ու պառավ.
Հիշե՛ք՝ ինչպես անցած անգամ
Այն Քոռ ջորին երշիկ դառավ…

-Բայց, տե՛ր արքա,
Ժողովուրդը ոտքի կելնի,
իրար կանցնի, կռիվ կտա.
Նույն բազառը պիտ սկսվի,
Ինձ էլ սարքեք Ազնիվ Վկա…

-Միամիտ կաց,
Էդ մի հարցում
Իմ մյուս ջորին քեզ միշտ կօգնի.
Զո՜րքն է կանգնած ձեր թիկունքին՝
Թագավորի…

-Մի՞թե արքաս իր ազգի դեմ
Զո՜րք կհանի:
-Արքան պիտի արյուն թափի,
Թե չէ գահն իր կտապալի…

-Բայց դե, արքա՛,
Ախր մի՞թե կարելի չէ,
Որ և՛ ազգը երկրում մնա,
Ե՛վ իմ արքան գահ ունենա:

-Լսի՛ր, հայվա՛ն, չե՞ս նկատում,
Որ մահվան ես դատապարտվում…
Ո՞նց կարող է արքան հանգիստ գահին բազմել,
Երբ լավ գիտի, որ կարող է այն փլուզվել:

-Լա՜վ, արքա՛դ իմ,
Թող որ այդպես,
Բայց ու՞մ պիտի թագավորես,
Երբ բոլորը երկրից գնան…

-Ինչպե՞ս թե ում.
Ինքս իմ հողին
Եվ քեզ նման ազնվագույն
Ջորիներին…

Տե՛ր իմ արքա, մի բան էլ կա.
Մեր սահմանին թշնամին է ոռնում վայրի,
Թե իմանան բանակ չկա,
Գուցե հասնեն և քո գահին…

-Հիմա՜ր ջորի, հավատացիր իմ խոսքերին,
Թե պիտի իշխեմ դատարկ հողին.
Վաճառել եմ հողն ու գահը,
Մի կղզի եմ տեղը գնել…

Ու երբ գործն այս
Գլուխ բերենք,
Ողջ կյանքներս առոք-փառոք
Դրախտային կղզում կապրենք…

-Ես այդպես էլ գուշակում էի,
Օ՜, իմ արքա՛, երդում տուր ինձ,
Որ երբ գործն այս գլուխ բերենք,
Չես լքի մեզ՝ թշվառներիս.

-Երդըվում եմ իմ պատվով ես,
Որ երբեք չեմ լքի ձեզ…

Դե գործի՛ անցեք.
Մեզ է սպասում կյանքնը փառահեղ,
Ոնց իմ պաշտելի արքան էր ասում.
<<Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ>>…
ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ