Հայաստանում ԱՄՆ դեսպանը մասնակցել է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Կովկասի, տարածաշրջանային հակամարտությունների եւ Հարավային Եվրոպայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակությանը։

ԱՊԱ-ն հաղորդում է, որ պատվիրակության կազմում են ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Էնդրյու Շոֆերը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգերը, Վրաստանում դեսպան Քելի Դեգնանը, իսկ Հայաստանում դեսպան Լին Թրեյսին:

Նշենք, որ Շոֆերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն է, սակայն Միացյալ Նահանգները, ինչպես եւ Ֆրանսիան, այս պաշտոնի անվանումն այլեւս չեն օգտագործում։