«Դիմադրության» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)

Ֆրանսիայի հրապարակից այսօր՝ մայիսի 3-ին, տեղի է ունենում «Դիմադրության» շարժման հանրահավաքը։

Հանրահավաքին է միացել նաեւ երգչուհի Սիրուշոն։ Ավելի վաղ նա ասել էր, որ հանրահավաքի մասնակիցների հետ երգելու է, բայց այս անգամ ոչ բեմից։

Նշենք, որ Երեւանում երեկ եւ այսօր վաղ առավոտից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել. փակվել են մի շարք փողոցներ:

Երկու օր առաջ չորս խորհրդանշանակ վայրերից Երեւան են հասել Դիմադրության շարժման անդամները, եւ երեկոյան Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել շարժման հանրահավաքը։ Հանրահավաքից հետո ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել եւ գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել էր, որ անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։