Աղբյուր. Բրիտանիան դիվերսիաներ կազմակերպող բարձ որակավորման մասնագետների խմբեր է տեղափոխել Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի հատուկ օդային ծառայության (SAS) դիվերսիոն և պարտիզանական պատերազմի մասնագետներից բաղկացած առնվազն երկու խումբ է տեղափոխվել Լվովի մարզ՝ Ուկրաինայի զինված ուժերի բանակային ավիացիայի օդային բրիգադի տաղակայման վայրում։ Այս մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցը՝ հղում կատարելով Ուկրաինայի զինված ուժերի աղբյուրներից ստացված տեղեկատվությանը։

«Ուկրաինայի զինված ուժերի աղբյուրներից ստացված տեղեկության համաձայն՝ Բրիտանիայի Հերեֆորդ քաղաքից, որտեղ գտնվում է SAS-ի շտաբը, առնվազն երկու խումբ զինվորականներ են տեղափոխվել Լվովի մարզի Բրոդի բնակավայր՝ Ուկրաինայի զինված ուժերի բանակային ավիացիայի 16-րդ առանձին բրիգադի տարածք։ Մեկ խմբի կազմը մոտ 8-10 հոգի»,-ասել է աղբյուրը։

Նա պարզաբանել է, որ խոսքը դիվերսիոն-պարտիազանակն գործունեության, ինչպես նաև թշնամական տարածքում աշխատելու համար գործակալներ հավաքագրելու և պատրաստելու ոլորտի մասնագետների մասին է։

Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի զրուցակցի՝ այդ ծառայության աշխատակիցները աշխարհում ամենաբարձր որակավորում ունեցող մասնագետներից են՝ պետական հեղաշրջումների, զանգվածային բողոքի ցույցերի կազմակերպման, քաղաքական գործիչների պատվիրված սպանությունների, գործակալների հավաքագրման, այդ թվում՝ իշխանության ամենաբարձր օղակների, և ահաբեկչական հարձակումների նախապատրաստման ոլորտում։