«Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)

Ֆրանսիայի հրապարակում ընթանում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։

Հիշեցնենք, որ երեկոյան շարժման մասնակիցները երթ արեցին Երևանի կենտրոնական փողոցներում և վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ կամփոփեն օրը և կտեղեկացնեն հետագա անելիքների մասին։

Երթին մասնակցում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ քաղաքացիներն այսօր անհնազանդության ակցիաներ են արել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Երևանում տեղի է ունեցել երկու ավտոթերթ, ընդդիմադիրների տարբեր խմբեր քայլերթ են մայրաքաղաքում, ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկել վեց տասնյակից ավելի մարդու։