Ըստ նախնական տվյալների, ակցիաների վայրից 200-ից ավելի բերման ենթարկվածներ կան։ Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով, ոստիկանների կողմից բռնության բազմաթիվ դեպքեր կան, այդ թվում նաև պատգամավորների նկատմամբ։
«Բայց անկասելի է այս պայքարը։ Ամեն ինչ մեր ծրագրով է գնում, մարդիկ ոտքի են կանգնել, մեր հայրենակիցները գիտեն, թե ինչի համար են պայքարում»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Նա նշեց, որ բազմաթիվ ուսանողական խմբեր են միացել բողոքի ակցիաներին։
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ օրվա ընթացքում կշարունակեն ակցիաները, իսկ ժամը 18։00-ին կհավաքվեն Ֆրանսիայի հրապարկում։