Ոստիկանները Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներից «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին: Բաբայանը բերման ենթարկվեց փողոց փակելու փորձի ժամանակ:
Արսեն Բաբայանը նշեց, թե ոչինչ չի անում: Ոստիկանի խոսքով՝ բերման են ենթարկում՝ օրինական պահանջ չկատարելու համար:
Բաղրամյան պողոտա-Պռոշյան հատվածում ոստիկաններին հաջողվել է մասնակի վերականգնել երթևեկությունը:
Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին: Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը: