Վարդևանյանի հորդորը. Ալկոհոլ չօգտագործել, սադրիչների մասին իրազեկել ոստիկաններին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը Ֆրանսիայի հրապարակում գտնվող ու գիշերել պատրաստվող քաղաքացիներին հորդորեց՝ հանկարծ ալկոհոլ չօգտագործեն։

«Քիչ առաջ ոստիկանների հետ քննարկում ունեցանք, մի քանի բան ֆիքսենք, ոչ մեկ ալկոհոլ չի օգտագործում, եթե օգտագործել է, ապա հավաքի վայրում երեկոյան չպետք է լինի։ Եթե ալկոհոլ օգտագործած, դրա ազդեցության տակ գտնվող մարդ տեսա, ես եմ զգուշացնելու ոստիկաններին, մեր շարժման գործողությունների համար դա խոչընդոտ է»,-ասաց նա։

Վարդևանյանը կոչ արեց սադրիչ նկատելուն պես ոստիկաններին իրազեկել։

«Ոստիկանների ներակայությունն առաջին հերթին հենց դրա համար է, ոստիկանները սադրիչներին, մեզ վրաններում խանգարողներին մեկուսացնելու են, դրանում հանգիստ եղեք, ոչ մի վախ էլ մի ունեցեք»,-ասաց նա։

Վարդևանյանը նաև քաղաքացիներին ասաց, եթե մեծ տոպրակ ունեն, ապա պատրաաստ է միանալ տարածքի մաքրմանը։