ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միացավ Սարդարապատից մեկնարկած երթի մասնակիցներին: Նրանք երթով շարժվում են դեպի Երեւանի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ 16:00-ին տեղի կունենա «Դիմադրություն» շարժման մեծ հանրահավաքը:
«Ժողովրդից է կախված երկրում բան կփոխվի, թե` ոչ, կա մեծ համոզմունք, որ կփոխվի, ուրեմն բոլորս միասին դեպի Ֆրանսիայի հրապարակ»,-ասաց նա լրագրողների հետ զրույցում:
Երկրորդ նախագահը երթին միացել է որդու, դստեր, եւ թոռների հետ:
Նշենք, որ 16:00-ին կայանալիք մեծ հանրահավաքին են միանալու «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր համակիրներով, 5165 շարժման անդամներն են ու «Ազատագրում» շարժման անդամները եւ այլ ուժեր: