
xr:d:DAFU2oCj7yI:7,j:500765581,t:22121518
Կալիֆորնիայում բենզինի գները, որոնք արդեն իսկ ամենաբարձրն են ԱՄՆ-ում, կարող են կրկին աճել հուլիսի 1-ից։ Պետության Սենատի 23-րդ շրջանի սենատոր Սյուզեթ Մարտինեզ Վալլադարեսը ահազանգում է, որ Սակրամենտոն թույլ է տալիս հերթական հարկի բարձրացումը՝ այն պահի, երբ բնակչությունը արդեն ճնշված է գնաճով և բարձր ծախսերով։
Վալլադարեսը նշել է, որ նահանգապետի կարգավորող «Low Carbon Fuel Standard» (LCFS) ծրագիրը կարող է գներին ավելացնել մինչև 65 ցենտ մեկ գալոնի վրա՝ էլ ավելի բարդացնելով վարորդների ֆինանսական վիճակը, հատկապես ամառային ուղևորությունների շրջանում։
«Այս բարձրացումն ամենաանհարմար պահին է գալիս՝ երբ ամառային ուղևորությունները ակտիվանում են, իսկ գնաճը շարունակում է ծանրացնել ընտանիքների բյուջեները»,- նշել է սենատորը։
Վալլադարեսը համահեղինակել է Սենատի թիվ 2 օրինագիծը (SB 2), որը նախատեսում էր կանխել հարկի բարձրացումը, սակայն այն մերժվել է մեծամասնություն ունեցող կուսակցության կողմից։ Այժմ սենատորը կրկին կոչ է անում օրենսդիրներին դադարեցնել հուլիսի 1-ի բենզինի հարկի բարձրացումը և LCFS ծրագիրը, ինչպես նաև իրական օգնություն ցուցաբերել քաղաքացիներին։
Սենատորի գրասենյակը սկսել է ստորագրահավաք Change.org հարթակում՝ նահանգապետ Գևին Նյուսոմից և օրենսդիր մարմնից պահանջելով չեղարկել այդ չափազանց թանկ ծրագրերը։
ԼոսԱրմՆյուզ-ը հետևում է թեմայի հետագա զարգացումներին։