Skip to content
May 17, 2025
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • Instagram

LosArmNews

Connect with Us

  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • Instagram
Primary Menu
  • Գլխավոր
  • Լոս Անջելես
  • Հասարակություն
  • Սպորտ
  • Քաղաքականություն
  • Շոու-Բիզնես
  • Տեսանյութեր
  • Սոց Ցանցեր
  • Շոու-Բիզնես

Nemra Was Born from a Dream…

16:57 pm
482241434_1167107508109556_8059823661553475672_n

Նեմրան ծնվեց երազանքից…

  1. Սկիզբն ու ճանապարհը

• Վան, պատմեք՝ ինչպես ծնվեց Նեմրա խումբը։ Որտեղի՞ց սկսվեց այս ամենը։ • Ինչպե՞ս ձևավորվեց խմբի անունը՝ «Նեմրա», և ի՞նչ խորհուրդ ունի այն ձեզ համար։

Նեմրան ծնվեց երազանքից և գրված երգերից, որոնք անկախ ինձնից սկսեցի գրել: Ոգեշնչված լինելով համաշխարհային ռոք խմբերից միանգամից առաջացավ երազանքը ստեղծելու սեփական խումբը, ու երջանիկ եմ, որ այդ երազանքը դարձավ իրականություն: Խմբի անվան գլխավոր նպատակն այն էր, որ մարդիկ այդ անունը լսելով միայն մեր խմբին պատկերացնեն, իսկ որպես հիմք վերցված է Արմեն անունը՝ հակառակ ընթերցանությամբ, քանի որ հայերին կոչել են Արմեններ: Մեր հեղինակային երգերն անգլերեն են այդ պատճառով ցանկացանք, որ արմատը լինի հայկական:

  1. Ձեր երաժշտության ոգին

• Նեմրա-ն միշտ տարբերվել է իր յուրահատուկ ոճով։ Ի՞նչն է ձեր երգերի հիմնական գաղափարական առանցքը։ • Ի՞նչ ժանրերի ազդեցություն կա ձեր երաժշտության մեջ։ Հնարավո՞ր է, որ մի օր դուրս գաք ռոքի շրջանակներից։

Մենք կոնկրետ գաղափարական առանցքի շուրջ չենք ստեղծագործում: Միշտ ազատ ենք թե՛ գաղափարային, թե՛ երաժշտական տեսանկյունից: Երգ գրելիս երբեք չի հետաքրքրել, թե ինչ ոճի մեջ ենք գրում, կամ բառերը գրելիս չենք մտածում կոնկրետ ինչ-որ բան քարոզելու մասին: Մեզ համար կարևորը, որ անկեղծ լինենք միշտ, երբեք չկեղծենք, անենք այն ինչ մեզ համար լավագույնն է:

Չեմ կարող ասել ժանրային փոփոխություն երբևե կլինի թե ոչ, բայց կարող եմ վստահեցնել, որ որակային փոփոխություն դեպի վատը երբեք չի լինի:

  1. Ստեղծագործական գործընթացը

• Ի՞նչպես է ծնվում մեկ Նեմրաական երգ։ Ովքե՞ր են հիմնականում երգերի հեղինակները։ • Ո՞ր երգն է ձեզ ամենահատուկը, և ինչու։

Հիմնական երգերի հեղինակը ես եմ, բայց Վասպուրն ու Մարիաննան ևս ունեն երգեր, որոնք շատ սիրված են հանդիսատեսի կողմից: Երգ գրելու գործընթացը կարող է շատ պատահական և անսպասելի լինել, դա անկախ ինձնից է ստացվում, էմոցիանալ պորթկում է լինում, արտահայտվելու կարիք է լինում, կամ պարզապես ինքնստինքյան սկսում է գլխումդ պտտվել ինչ-որ մեղեդի կամ բառեր: Չեմ կարող առանձնացնել որևէ երգ, քանի որ բոլորն էլ ինձնից կտրված մի մասնիկ են: Լինում են շրջաններ, երբ հոգնում եմ մի երգից, կամ վերաիմաստավորում եմ մի երգ, որ առաջ շատ չէի գնահատում, բայց ընդհանուր առմամբ բոլորն էլ իրենց կարևոր դերն ունեն ինձ համար:

  1. Նեմրա և հանդիսատեսը

• Դուք ունեք շատ նվիրված հանդիսատես։ Ինչպե՞ս եք զգում այդ էներգիան բեմի վրա։ • Հիշու՞մ եք որևէ կոնկրետ պահ, երբ հանդիսատեսի արձագանքը ձեզ հուզել է։

Մենք ունենք ֆանտաստիկ հանդիսատես: Մեր համերգների ժամանակ , դա միայն մեր համերգը չի, այլ նաև մեր հանդիսատեսի համերգը, մենք բոլորով միասին ենք ստեղծում այդ էներգիան: Մեր հանդիսատեսն աչքի է ընկնում հոյական երգեցողությամբ և ես հազիվ եմ ինձ զսպում, որ չխնդրեմ, որ ավելի երկար երգեն ու ես վայելեմ իրենց երգելը: Համերգների ժամանակ շատ հուզիչ պահեր են լինում, բայց ամենահուզիչը, երբ համերգ ենք ունենում մի հեռու վայրում, որտեղ գիտենք դժվար թե մոտ ապագայում էլի համերգ ունենանք ու երբ դիմացը կանգնած հանդիսատեսն արտասվում է (հաճախ դա լինում է Դեյզի երգի ժամանակ), մեզ համար էլ է շատ հուզիչ, որովհետև մենք կուզեինք հաճախ այդ էմոցիաները պարգևել իրենց, բայց ցավոք հասկանում ենք, որ գուցե էլ երբեք չլինենք այդ վայրում ու այդ հանդիսատեսի առաջ էլ հնարավորություն չունենանք ելույթ ունենալու ու կարծես հրաժեշտի հուզիչ զգացողություններ ապրենք:

  1. Անձնական նոտաներ

• Ո՞վ է Վան Եղիազարյանը բեմից դուրս։ Ինչով՞ է ապրում, ո՞րն է ձեր ամենօրյա մոտիվացիան։ • Ո՞րն է ձեր ամենամեծ երազանքը՝ թե՛ որպես մարդ, թե՛ որպես արտիստ։

Նեմրայից դուրս ու Նեմրայի մեջ, ես շատ չեմ տարբերվում, էլի նույն հետաքրքրություններն ունեմ, հիմնականում երաժշտության հետ կապված: Երաժշտությունից բացի, Նեմրայից դուրս, նախընտրում եմ լռությունն ու մենակությունը, քանի որ Նեմրայի շնորհիվ շատ բուռն կյանքով եմ ապրում, երբեմն կարիք է լինում ուղղակի վայելելու լռությունը: Երազանքներս թե՛ գլոբալ են՝ կանխատեսելի և ստանդարտ, թե՛ կարիերայի հետ կապված, և թե՛ անձնական: Չեմ կարծում, որ շատ են տարբերվում այլ մարդկանց երազանքներից:

  1. Հայկական երաժշտության ներկան և ապագան

• Ի՞նչ եք կարծում՝ որտե՞ղ է այսօր հայկական ռոքը։ Ինչպե՞ս եք տեսնում դրա ապագան։ • Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին, ովքեր նոր են սկսում երաժշտությամբ զբաղվել։

Հայկական երաժշտությունն անդունդում է, բայց ոչ այն պատճառով, որ չկան լավ ստեղծագործողներ, այլ այն պատճառով, որ նրանք գնահատված ու տեսանելի չեն, քանի որ համատարած աղբը կլանել է բոլորի ականջները: Հասարակության մեծ մասն անկիրթ է և էմոցիոնալ առումով շատ ցածր մակարդակի վրա է, դրա համար ավելի հեշտ են սպառվում անորակ երաժշտությունն ու առհասարակ արվեստը: Տարիների աշխատանք է պետք հասարակության մակարդակը բարձրացնելու համար, բայց ցավոք այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի արվում:

Միայն կարող եմ ասել, որ մենք մեր կողմից անում ենք մեր պատկերացրած լավագույնը, որպեսզի ինչ-որ բան փոխենք դեպի լավը, և երբեք չենք գնում «իջնել ցածր մակարդակին շատերին բավարարելու համար» տարբերակի ետևից, այլ ընտրել ենք անել այն ինչ մեր կարծիքով որակյալ է և փորձել ներգրավել շատ մարդկանց, որ իրենք գան մեզ մոտ, այլ ոչ թե մենք գնանք իրենց մայթերով քշող «նիվաների» մեջ: Երիտասարդներին միայն կարող եմ խորհուրդ տալ, որ ոչ մեկի խորհրդին չհետևեն, քանի որ յուրաքանչյուր մարդ ունի իր սեփական ուղղին, և ինքը պետք է գտնի այդ ճանապարհն ինքնուրույն: Կարող եմ ասել, որ այս կյանքում ավելի հեշտ է, երբ ազնիվ ես ապրում:

  1. Համագործակցություններ և ապագա ծրագրեր

• Կա՞ արդյոք հայ կամ օտար արտիստ, որի հետ կցանկանայիք համագործակցել։ • Ի՞նչ սպասել Նեմրա-ից 2025-ին։ Նոր ալբո՞մ, համերգներ, միգուցե՝ միջազգային շրջագայություն։

2025-ի ամենամեծ իրադարձությունը մեր նոր ալբոմի շնորհանդեսն է, որը տեղի կունենա հունիսի 11-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Շատ ոգևորված ենք ու պատրաստում ենք մեր նոր ալբոմի երգերը, որպեսզի լավ ներկայացնենք կենդանի հնչողությամբ: Մինչ այդ, մայիսի 9-ին համերգ կունենանք Բեյրութում: Համագործակցություններ դեռ չենք պլանավորել, նախորդ մեր համագործակցությունը Սերժ Թանկյանի հետ էր, մեր հեղինակային “I’m afraid of stars” երգով: Դա մեզ համար երազանք էր, քանի որ Սերժը և System of a down-ը եղել են խումբ ստեղծելու մեր գլխավոր ոգեշնչվածությունը: Երևի այդպես կերազեինք միայն Paul Mccartney-ի հետ դուետի մասին, բայց չեմ կարծում, որ կհասցնենք…

  1. Շնորհակալություն և վերջաբան

• Եթե հնարավորություն ունենայիք ուղերձ հղել ձեր երկրպագուներին մեկ նախադասությամբ, ինչպե՞ս կձևակերպեիք այն։

Մեր երկրպագուներին միայն երկու բան կարող եմ ասել, «շնորհակալություն» և «սիրում եմ ձեզ»:

Nemra Was Born from a Dream…

Interview with Van Yeghiazaryan

The Beginning and the Path

– Van, tell us how Nemra was formed. Where did it all start?
Nemra was born from a dream and the songs I started writing involuntarily. Inspired by global rock bands, I immediately had the dream of creating my own band—and I’m happy that dream became reality.

– How did the name “Nemra” come about, and what does it mean to you?
The main idea behind the name was for people to associate it only with our band. The name is based on the word “Armen” read backwards, as Armenians have often been referred to by that name. Our original songs are in English, so we wanted the name to still carry Armenian roots.


The Spirit of the Music

– Nemra has always stood out with its unique style. What is the core idea behind your songs?
We don’t create around a specific concept or ideology. We’re always free—both musically and thematically. When we write songs, we don’t think about the genre or try to preach something. What matters most to us is being honest and true to ourselves.

– What genres influence your music? Could you ever step outside of rock?
I can’t say for sure whether our genre will change, but I can confidently say our quality never will. We don’t limit ourselves stylistically—we create freely.


The Creative Process

– How is a “Nemra-style” song born? Who are the main songwriters?
I’m the main songwriter, but Vaspur and Marianna have also written songs that our audience really loves. The process can happen spontaneously—it’s often emotional, an outburst, or a moment when a melody or lyrics just start looping in your head.

– Which song is the most special to you, and why?
I can’t pick just one—they’re all fragments of myself. Sometimes I grow tired of a song or come to appreciate one I didn’t before, but each has its own place and meaning for me.


Nemra and the Audience

– You have a very loyal audience. What does that energy feel like on stage?
We have a fantastic audience. At our concerts, it’s not just our performance—it’s their concert too. Together, we create the energy. Our fans are incredible singers, and sometimes I have to hold myself back from asking them to keep singing so I can just enjoy listening to them.

– Do you remember a moment when the audience moved you emotionally?
There have been many touching moments, especially in remote locations where we know we might never return. When we perform songs like “Daisy” and see people in tears, it touches us deeply. We wish we could give them more of those moments, but sometimes we have to say goodbye not knowing if we’ll meet again.


Personal Notes

– Who is Van Yeghiazaryan offstage? What keeps you motivated every day?
On or off the stage, I’m the same person—mainly focused on music. Outside of Nemra, I prefer silence and solitude, since life with the band is so intense. That stillness helps me recharge.

– What’s your biggest dream—as a person and as an artist?
My dreams are both global and personal—nothing extraordinary. I don’t think they differ much from anyone else’s. I just want to live truthfully and meaningfully.


The Present and Future of Armenian Music

– Where do you think Armenian rock stands today? What’s its future?
Armenian music is in a deep crisis—not because there’s a lack of talented creators, but because they aren’t seen or appreciated. Low-quality content has saturated everyone’s ears. Society, as a whole, lacks emotional depth and artistic literacy. It will take years to change that, but sadly, there are no real steps being taken in that direction.

– What advice would you give young musicians just starting out?
Don’t follow anyone’s advice. Every person has their own path, and they have to find it themselves. But I will say this—life becomes much easier when you live it honestly.


Collaborations and Future Plans

– Is there an Armenian or foreign artist you’d like to collaborate with?
We haven’t planned any collaborations at the moment. Our last one was with Serj Tankian on our original song “I’m Afraid of Stars.” That was a dream come true—Serj and System of a Down were huge inspirations in forming our band. If we could dream again, maybe a duet with Paul McCartney… but I don’t think we’ll get there.

– What can fans expect from Nemra in 2025? New albums, concerts, maybe an international tour?
The biggest event of 2025 will be the launch of our new album, which will be presented live on June 11 at the Karen Demirchyan Sports and Concert Complex. We’re incredibly excited and preparing to perform the new songs live. Before that, we’ll have a concert in Beirut on May 9. We’re focused on making this year musically rich and inspiring.


In Closing

– If you could send one sentence to your fans, what would it be?
“Thank you, and I love you.”

Continue Reading

Previous: Տեղեկատվական շփոթություն և մեդիա պատասխանատվություն.
Next: Առողջապահական ահազանգ․ Գրիպի սեզոնը ռեկորդային թվով երեխաների կյանք է խլել

Trending Now

Թրամփը այցելել է ԱՄՆ-ի գլխավոր ռազմաբազան Միջին Արևելքում Screen Shot 2025-05-15 at 8.49.16 AM 1

Թրամփը այցելել է ԱՄՆ-ի գլխավոր ռազմաբազան Միջին Արևելքում

15:49 pm
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. epbh-rektor-veryntrvec-armen-m-n227859-1 2

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

04:48 am
Հայտնի բրենդները՝ Չինաստանից․ «Արտադրված է Իտալիայում»՝ լոկ պիտակ է՞ Screen Shot 2025-05-14 at 4.12.38 PM 3

Հայտնի բրենդները՝ Չինաստանից․ «Արտադրված է Իտալիայում»՝ լոկ պիտակ է՞

23:13 pm
Սեան «Դիդի» Քոմսը կմնա կալանքի տակ՝ սեռական շահագործման մեղադրանքներով Screen Shot 2025-05-14 at 1.30.10 PM 4

Սեան «Դիդի» Քոմսը կմնա կալանքի տակ՝ սեռական շահագործման մեղադրանքներով

20:30 pm
Դոնալդ Թրամփի Քաթարիայից ստացած ինքնաթիռի նվերը՝ ազգային անվտանգության սպառնալիք Screen Shot 2025-05-14 at 1.25.24 PM 5

Դոնալդ Թրամփի Քաթարիայից ստացած ինքնաթիռի նվերը՝ ազգային անվտանգության սպառնալիք

20:25 pm
Լոս Անջելեսի «Academy LA» համերգասրահում, մայիսի 11-ին, տեղի ունեցավ սիրված երգչուհի՝ Սիլվա Հակոբյանի մենահամերգը: 298f5dad0c3ee3 6

Լոս Անջելեսի «Academy LA» համերգասրահում, մայիսի 11-ին, տեղի ունեցավ սիրված երգչուհի՝ Սիլվա Հակոբյանի մենահամերգը:

06:17 am

Related Stories

Screen Shot 2025-05-14 at 1.30.10 PM
  • Շոու-Բիզնես

Սեան «Դիդի» Քոմսը կմնա կալանքի տակ՝ սեռական շահագործման մեղադրանքներով

20:30 pm
298f5dad0c3ee3
  • Շոու-Բիզնես

Լոս Անջելեսի «Academy LA» համերգասրահում, մայիսի 11-ին, տեղի ունեցավ սիրված երգչուհի՝ Սիլվա Հակոբյանի մենահամերգը:

06:17 am
475808898_605086212256847_9007940880628828109_n
  • Շոու-Բիզնես

Երգչուհի Մալիկան միանում է ISINA-ին՝ միջազգային կարիերայի նոր փուլում՝ KD Production-ի բացառիկ աջակցությամբ

23:47 pm
images
  • Շոու-Բիզնես

Fiesta Broadway 2025․ Լոս Անջելեսը տոնում է Սինկո դե Մայոն մեծ շուքով

18:44 pm
1-4
  • Շոու-Բիզնես
  • Քաղաքականություն

Քաղաքականությունից մինչև շոու բիզնես՝ հայկական համայնքը շարունակում է ձևավորել Ամերիկայի նոր դիմագիծը։

07:54 am
PARG-1
  • Շոու-Բիզնես

ՊԱՐԳ-ը՝ Հայաստանի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2025-ում

22:07 pm
Copyright © 2025 All rights reserved.