
1. Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր երաժշտական ոճը մեկ բառով։
— Funk
2. Եթե Ձեր կյանքը լիներ ֆիլմ, ո՞վ կխաղար Ձեր դերը։
— Անդրեյ Միրոնով…
3. Եթե հնարավորություն ունենայիք համագործակցել աշխարհի ցանկացած արտիստի հետ, ո՞ւմ կընտրեիք։
— Ella Fitzgerald
4. Ո՞րն է Ձեր guilty pleasure երգը, որը միշտ լսում եք, բայց երբեմն թաքուն։
— Yesterday՝ The Beatles-ից…
5. Ո՞րն է Ձեր go-to outfit-ը բեմ դուրս գալուց առաջ։ Ունե՞ք բեմական կերպարում հայկական տարրեր։
— Բեմը, ակումբը, երգը, զուգերգը՝ ամեն մեկն իր մոտեցումն ու լուծումն ունի։ Կերպարը միշտ կախված է կատարումից։
6. Ո՞րն է ամենատարօրինակ հարցը, որ երբևէ ստացել եք հարցազրույցում։
— Տարօրինակ հարցեր չեն եղել, իսկ անիմաստ հարցեր՝ բազմիցս։
7. Եղե՞լ է պահ, երբ ուզեցել եք ամբողջությամբ դուրս գալ շոու-բիզնեսից։
— Ես ինձ շոու-բիզնեսի ներկայացուցիչ չեմ համարում։ Շոու-բիզնեսը ինձ համար նշանակություն չունեցող ոլորտ է։
8. Եթե չլինեիք երգիչ, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։
— Ես մասնագիտությամբ կինոռեժիսոր եմ։ Երաժշտությունը հոգուս անբաժան մասն է։ Չգիտեմ՝ ինչ կընտրեի, բայց միանշանակ՝ կրկին երաժշտության հետ կապված ինչ-որ բան։
9. Ինչպե՞ս եք մնում հոգեպես հավասարակշռված՝ հաջողության և հանրային ուշադրության ներքո։
— Նայած՝ ինչ եք համարում հաջողություն…
10. Ո՞րն է Ձեր ամենահիշվող “crazy fan moment”-ը։
— Երեք տարեկան մի աղջիկ քնում, արթնանում, հաց էր ուտում՝ ապրում էր իմ «Գուլո» երգով։ Շատ հուզիչ էր։