
Երգչուհի Մալիկան, որն իր տաղանդով արդեն հայտնի է ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում և այժմ՝ ԱՄՆ-ում, սրընթաց առաջընթաց է գրանցում՝ միանալով համաշխարհային ճանաչում ունեցող ISINA հարթակին։
Այս կարևոր համագործակցությունը իրականություն է դարձել շնորհիվ KD Production-ի, որն իր մասնագիտական աջակցությամբ, կապերով և փորձով նոր հորիզոններ է բացել Մալիկայի համար Լոս Անջելեսի երաժշտական արդյունաբերության մեջ։
ISINA-ն թվային հարթակ է և լեյբլ՝ նախատեսված խոստումնալից արտիստների համար։ Այն երաժիշտներին հնարավորություն է տալիս ստեղծելու, զարգացնելու և ներկայացնելու իրենց աշխատանքը համաշխարհային լսարանին, համագործակցելով A&R-ների, լեյբլների, մենեջերների ու կազմակերպիչների հետ։
KD Production-ը եղել է այն ուժը, որը ոչ միայն բացել է դռները դեպի ISINA, այլև աջակցել է Մալիկային նրա պրոֆեսիոնալ ներկայացման հարցում։ Արդյունքում՝ նա դարձել է ISINA-ի կողմից ընտրված ամենախոստումնալից միջազգային արտիստներից մեկը Լոս Անջելեսում։
ISINA հավելվածում Մալիկայի պրոֆիլը՝ որը երաժշտական աշխարհի LinkedIn-ն է, ներկայացնում է նրա տեսահոլովակները, կարիերայի կարևորագույն ձեռքբերումները և երգերը, որոնք հասանելի են պրոդյուսերներին, բրենդներին, կազմակերպիչներին և այլ գործընկերների։
Այս համագործակցությունը Մալիկային ընձեռում է՝
• Նոր երգերի ստեղծման և հրապարակման զարգացման պայմանագրեր
• Մուտք պրոֆեսիոնալ միջազգային ցանցի
• Հարթակի պաշտոնական մեկնարկին մասնակցելու հնարավորություն՝ 2025 թվականին
Մալիկայի մասին
Ծնվել է Ուկրաինայում, ստեղծագործական ուղին սկսել է Ուկրաինայի ազգային նվագախմբում՝ «Բարվի»-ում։ Հետագայում հրավիրվել է Հայաստան, որտեղ ելույթ է ունեցել բազմաթիվ հաջողված համերգներում և նկարահանվել հայտնի հեռուստաշոուում։ Այժմ ապրում և աշխատում է Լոս Անջելեսում։