Skip to content
May 17, 2025
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • Instagram

LosArmNews

Connect with Us

  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • Instagram
Primary Menu
  • Գլխավոր
  • Լոս Անջելես
  • Հասարակություն
  • Սպորտ
  • Քաղաքականություն
  • Շոու-Բիզնես
  • Տեսանյութեր
  • Սոց Ցանցեր
  • Քաղաքականություն

Հայաստանը՝ ԵՄ–ի ու Ռուսաստանի միջև. երկու աթոռին նստել չի հաջողվի. «Փաստ»

07:02 am
timthumb

«Փաստ» օրաթերթը գրում է.

dw.com-ը «Հայաստանը՝ ԵՄ–ի ու Ռուսաստանի միջև. Փաշինյանի տակտիկական պրագմատիզմը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունման ֆոնին Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը Մոսկվայում կայանալիք մայիսի 9-ի տոնակատարություններին։ Այդ քայլը հարցեր է առաջացնում Երևանի արտաքին քաղաքականության վերաբերյալ: dw.com-ն ուսումնասիրել է իրավիճակը:

Վերջին շաբաթների ընթացքում նկատվում է հայ-ռուսական երկխոսության ակտիվացում ավելի քան երկու տարի տևած լարված շրջանից հետո։ Առանցքային իրադարձությունը մարտի 14-ին Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցն էր։ Երևանի նախաձեռնած՝ Մոսկվայի հետ այդ հեռախոսազրույցի առիթը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին տեղեկությունն էր։ Միաժամանակ, Հայաստանի վարչապետն օգտվել էր առիթից և հաստատել իր մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին։ Դրան նախորդել էին Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների՝ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի երկու հեռախոսազրույցները։ Նախարարները, ըստ երկու երկրների արտգործնախարարությունների մամուլի ծառայությունների, քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցեր՝ առանձնակի ուշադրություն դարձնելով Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման առաջընթացին, ինչը դրական է գնահատվել ռուսական կողմից։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ, արձագանքելով դիվանագիտական այդ շփումներին, ընդհանուր առմամբ դրական է գնահատել Մոսկվայի հետ երկխոսության ակտիվացումը՝ նշելով, որ «անընդհատ լարվածությունը» չի կարող արդյունավետ դիվանագիտական ռազմավարություն լինել։ Նա, սակայն, հերքել է այն պնդումները, թե Հայաստանի կառավարությունը հրահանգել է գերատեսչություններին՝ ակտիվացնել շփումները Ռուսաստանի հետ։

Երևանի և Մոսկվայի միջև շփումների ակտիվացման համատեքստը մեծ հետաքրքրություն է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագծի ֆոնին։ Հիշեցնենք, որ մարտի 26ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունված այդ փաստաթուղթը մշակվել է եվրոպամետ ուժերի կողմից, իսկ մինչ խորհրդարան ներկայացնելը հավաքել է մոտ 52 հազար քաղաքացու ստորագրություն։ Հայաստանի իշխանությունները դրա ընդունումը դիտարկում են որպես Փաշինյանի կառավարության «հավասարակշռված ու բալանսավորված» արտաքին քաղաքականության հայեցակարգի գործնական իրականացում։

Սակայն Մոսկվան այլ կերպ է մտածում և այդ օրինագիծն ընկալում է որպես Ռուսաստանից դեպի Արևմուտք Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածության հավանական փոփոխության ազդանշան, որը կուղեկցվի Մոսկվայի գլխավորած կառույցներից Երևանի հնարավոր դուրսբերմամբ՝ ներառյալ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), որը տարածաշրջանային տնտեսական բլոկ է և, բացի Ռուսաստանից և Հայաստանից, ներառում է նաև Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Մարտի 27ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանը ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, քանի որ այդ երկու կազմակերպություններն էլ առաջարկում են նմանատիպ տնտեսական մոդելներ։ «Մոսկվան ստիպված կլինի վերանայել Երևանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը, եթե Հայաստանն անդամակցի Եվրամիությանը»,- նշել էր Օվերչուկը։ Կարևորելով տնտեսական համագործակցությունը Հայաստանի համար՝ ռուս պաշտոնյան նաև նշել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին աճել է ավելի քան 50 տոկոսով՝ հասնելով 12,7 միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչը Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեկ երրորդից ավելին է։

Հայաստանի խորհրդարանում ընդունված վիճահարույց օրինագիծը արժանացել է ընդդիմության կոշտ քննադատությանը, այդ թվում՝ իր հռչակագրային բնույթի համար։

«Այդ օրենսդրական նախաձեռնությունը, ըստ էության, միայն մտադրությունների հայտարարություն է, այլ ոչ թե լիարժեք օրենք, քանի որ այն չի պարունակում կոնկրետ պարտավորություններ և իրականացման մեխանիզմներ»,- dw.com-ի հետ զրույցում ասել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է Հայաստանի ներկայիս իրավիճակի և Կոպենհագենյան չափանիշների միջև զգալի տարբերությունը, որը պահանջ է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Եվրոպական չափանիշներին մերձեցումը պահանջում է հետևողական քայլեր Հայաստանի և ԵՄ-ի միջև արդեն գոյություն ունեցող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, այլ ոչ թե օրենսդրական ակտերի տեսքով ամպագոռգոռ հայտարարություններ, համոզված է ընդդիմադիր քաղաքական գործիչը։ Ըստ Մինասյանի, աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում նման որոշում կայացնելը ոչ միայն իրական օգուտ չի բերում երկրին, այլ նաև միջազգային ասպարեզում լրացուցիչ հակամարտությունների վտանգ է ստեղծում։

Մինչդեռ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, որը ներկայացնում է ԵՄ-ին անդամակցելու օրինագիծը նախաձեռնողներին, այդ որոշումը որակել է որպես «Հայաստանի ելք անորոշության գոտուց և արտաքին քաղաքական հստակ կողմնորոշման ձևավորում դեպի անվտանգություն, տնտեսական զարգացում և իրական ինքնիշխանություն»։

«Հայաստանը պետք է հրատապ մշակի ԵՄ-ին միանալու ազգային ռազմավարություն՝ ճանապարհային քարտեզով, ԵԱՏՄ-ից դուրս գալը հայտարարի որպես Բրյուսելի հետ բանակցություններ սկսելու պայման, այնուհետև անհապաղ կապ հաստատի ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր կնքելու և ազատ առևտրի գոտի ստեղծելու համար»,- ասել է Բաբաջանյանը dw.com-ի հետ զրույցում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Continue Reading

Previous: Սպերցյանի գոլը լավագույններից մեկն է ճանաչվել Ռուսաստանի պրեմիեր լիգայի 22-րդ տուրում
Next: «Ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում «abuser» էր թաքնված»․ Անի Օհանյանը՝ Անդրեի մասին

Trending Now

Թրամփը այցելել է ԱՄՆ-ի գլխավոր ռազմաբազան Միջին Արևելքում Screen Shot 2025-05-15 at 8.49.16 AM 1

Թրամփը այցելել է ԱՄՆ-ի գլխավոր ռազմաբազան Միջին Արևելքում

15:49 pm
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. epbh-rektor-veryntrvec-armen-m-n227859-1 2

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

04:48 am
Հայտնի բրենդները՝ Չինաստանից․ «Արտադրված է Իտալիայում»՝ լոկ պիտակ է՞ Screen Shot 2025-05-14 at 4.12.38 PM 3

Հայտնի բրենդները՝ Չինաստանից․ «Արտադրված է Իտալիայում»՝ լոկ պիտակ է՞

23:13 pm
Սեան «Դիդի» Քոմսը կմնա կալանքի տակ՝ սեռական շահագործման մեղադրանքներով Screen Shot 2025-05-14 at 1.30.10 PM 4

Սեան «Դիդի» Քոմսը կմնա կալանքի տակ՝ սեռական շահագործման մեղադրանքներով

20:30 pm
Դոնալդ Թրամփի Քաթարիայից ստացած ինքնաթիռի նվերը՝ ազգային անվտանգության սպառնալիք Screen Shot 2025-05-14 at 1.25.24 PM 5

Դոնալդ Թրամփի Քաթարիայից ստացած ինքնաթիռի նվերը՝ ազգային անվտանգության սպառնալիք

20:25 pm
Լոս Անջելեսի «Academy LA» համերգասրահում, մայիսի 11-ին, տեղի ունեցավ սիրված երգչուհի՝ Սիլվա Հակոբյանի մենահամերգը: 298f5dad0c3ee3 6

Լոս Անջելեսի «Academy LA» համերգասրահում, մայիսի 11-ին, տեղի ունեցավ սիրված երգչուհի՝ Սիլվա Հակոբյանի մենահամերգը:

06:17 am

Related Stories

Screen Shot 2025-05-15 at 8.49.16 AM
  • Քաղաքականություն

Թրամփը այցելել է ԱՄՆ-ի գլխավոր ռազմաբազան Միջին Արևելքում

15:49 pm
Screen Shot 2025-05-14 at 1.25.24 PM
  • Քաղաքականություն

Դոնալդ Թրամփի Քաթարիայից ստացած ինքնաթիռի նվերը՝ ազգային անվտանգության սպառնալիք

20:25 pm
27vid-rnc-Donald-Trump-superJumbo
  • Քաղաքականություն

Ամերիկացի Կարդինալ Ռոբերտ Պրևոստը Ընտրվեց Նոր Պապ՝ Լեո XIV, Թրամփը Շնորհավորում է

17:55 pm
20250328-trumpcarney
  • Քաղաքականություն

ԱՄՆ-Կանադա Հարաբերություններ․ Վարչապետ Մարկ Կարնիի Այցը Սպիտակ Տուն

17:16 pm
hqdefault
  • Քաղաքականություն

Լրատվական Քաղաքականություն․ Հանրային Հեռարձակման Ֆինանսավորման Դադարեցում

17:13 pm
1740376035-1731349334-friedrich-merz-cdu-104-1920x1080-1
  • Քաղաքականություն

Գերմանիան Նոր Կանցլեր Ունի՝ Ֆրիդրիխ Մերց

17:08 pm
Copyright © 2025 All rights reserved.