LosArmNews-ը պաշտոնական հրավերներ է ուղարկել Glendale City Council-ի հայկական ազգանուններով թեկնածուներին՝ մասնակցելու հայերեն լեզվով podcast-ին և ներկայանալու համայնքին։
Glendale City Council-ի թեկնածուների ամբողջական ցանկը՝
▪️ Dan Brotman
▪️ Alek Bartrosouf
▪️ Patrick Murphy
▪️ Ronnie Gharibian (Հայ)
▪️ Denise Miller
▪️ Elen Asatryan (Հայ)
▪️ Gevorg Grigoryan (Հայ)
▪️ Evelina Saryan (Հայ)
▪️ Carolyn Kaloostian (Հայ)
▪️ Davit Mnatsakanyan (Հայ)
▪️ Beth Brooks
▪️ Alex Balekian (Հայ)
▪️ Andre Haghverdian (Հայ)
▪️ Vrej Agajanian (Հայ)
Այս թեկնածուներից ընդամենը մի քանիսը արձագանքեցին և պատրաստակամություն հայտնեցին գալ ու խոսել ժողովրդի հետ․
✅ Նախկին քաղաքապետ Էլեն Ասատրյան
✅ Դավիթ Մնացականյան
✅ Գևորգ Գրիգորյան
✅ Եվելինա Սարյան
Alex Balekian-ը պատասխանեց, սակայն առաջարկեց միայն online ձևաչափ։
Ինչը մեզ համար ընդունելի չէր…
LosArmNews-ի format-ը սկզբունքորեն անձնական հանդիպումներն են։ Մեր նպատակը ցույց տալն է, թե ովքեր են պատրաստ առանց հատուկ պայմանների, առանց նախապես համաձայնեցված հարցերի և առանց «ստրախովկաների» կանգնել տեսախցիկի առաջ ու պատասխանել քաղաքի բնակիչների հարցերին։
Անկեղծ ասած՝ տխուր է տեսնել, որ որոշ թեկնածուներ նույնիսկ ժամանակ չգտան պատասխանելու nonprofit կազմակերպության, հայկական լրատվամիջոցի և իրենց իսկ համայնքի հարցերը բարձրացնող հաղորդման հրավերին։
Եվ հետո նույն մարդիկ գալու են ու ասեն՝ «քվե տվեք մեզ, որովհետև հայ ենք»։
Ոչ։ Միայն հայ ազգանուն ունենալը դեռ բավարար չէ քաղաքի ղեկավար դառնալու համար։ Մարդը պետք է հարգի համայնքը, հասանելի լինի մարդկանց համար և պատրաստ լինի խոսելու նույնիսկ այն ժամանակ, երբ հարցերը հեշտ չեն։
Իհարկե «յան»-ի օգտագործումը նորություն չէ մեզանում, և առաջին անգամը չէ, որ ոմանք փորձում են այն մեզ վրա թանկ «վաճառել»։ Սակայն այս անգամ մենք որպես համայնք պարտավոր ենք հստակ գնահատական տալ այս երևույթին։
Սա պետք է անպատիժ չմնա։ Իսկ այդ «պատժի» լավագույն գործիքը տրված է յուրաքանչյուրիդ՝ քվեն է: