Skip to content
May 17, 2025
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • Instagram

LosArmNews

Connect with Us

  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • Instagram
Primary Menu
  • Գլխավոր
  • Լոս Անջելես
  • Հասարակություն
  • Սպորտ
  • Քաղաքականություն
  • Շոու-Բիզնես
  • Տեսանյութեր
  • Սոց Ցանցեր
  • Քաղաքականություն

Ես ձեզ պատերով կտամ. Փաշինյանը նախկին 3 նախագահներին

18:22 pm
52010

Մեր ընդիմության տրամաբանությամբ ստացվում է, որ Ալիևը հայ ժողովրդի ամենամեծ պաշտպանն է, ասում են՝ ինչ ասել է Ալիևը, բերել ներառել եք այս փաստաթղթում, ու ձեր ասածներից ոչ մի բան չի ներառվել: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Մինչդեռ մենք տեսնում ենք պրոցես, որ  մեր կողմը հայտարարում է, որ պատրաստ ենք հենց հիմա ստորագրել, Ալիևի կողմից մինչև այս պահը այդ համաձայնությունը չկա։

Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ մեր ընդիմությունը կարծում է, որ այս բանակցությունները ինչ-որ զիջման մասին են, այսինքն հայ ժողովուրդը ձեզ մանդատ է տվել գնալ Ադրբեջանից ինչ-որ զիջում պահանջել կամ զիջում կորզել։ Իմ տպավորությամբ ձեր առաքելությունը, ձեր մանդատը Հայաստանի 29 743 կմ-ն է, ինքնիշխանությունն է և խաղաղությունը»,-ասաց նա:

Սիսակ Գաբրիելյանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ աեելով. «Գոնե ընդհանրական սկզբունքային մակարդակով, կարո՞ղ եք ասել, թե այդ 17 կետերը ինչին են վերաբերում և արդյոք այդտեղ կա թեկուզ մի տոկոս վտանգ Հայաստանի Հանրապետությանը»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ննայած ինչի հետ մենք համեմատենք, այսինքն ո՞րն է մեր չափանիշը: Եթե հարցը դիտարկում ենք պատմական Հայաստանի տեսակետից, այո, կարող ենք ասել, որ դա զիջում էլ է, կապիտուլյացիա էլ է: Եթե խոսքը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին, որևէ բան չի զիջվել: Ընդ որում ոչ թե խաղաղության պայմանագրի տեսակետից, այլև ընդհանրապես:

Ընդհանրապես մենք մեզ հարց չենք տալիս, թե Ղարաբաղի հարցը ինչի չի լուծվել: Ես կարող եմ ասել՝ ինչի չի լուծվել, որովհետև 2018 թվականի ապրիլի դրությամբ, սեղանին է եղել բանակցային մի բովանդակություն, որը Ղարաբաղի հարցի մասին մեր ունեցած պատկերացման հետ համեմատ, որն արտահայտվել է ամենատարբեր ուղերձներում, այդ թվում իմ ելույթներում, հայտարարություններում, այդ իրավադրությունից դուրս գալու համար մենք պիտի զիջեինք, հետո էլի պիտի զիջեինք, հետո էլի պիտի զիջեինք:

Սերժ Սարգսյանը առաջինն էր, չէ՞, որ 2020 թվի նոյեմբերի 9-ից հետո դուրս թռավ և ասաց՝ կապիտուլյացիա։ Ուրեմն այն բանակցային բովանդակությունը, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը թողել է, այդ կետից չկար որևէ հնարավոր գործողություն, որը նույն տրամաբանության մեջ հնարավոր լինել ձևակերպել այլ կերպ, քան կապիտուլյացիա։

Եթե կար, թող այդ գործողությունը աներ, ոչ թե գար այս ամբիոնից պատերազմի անոնս աներ: Այսինքն, թիվ մեկ կապիտուլյանտը բերել է պրոցեսը հասցրել է մի տեղ, որտեղից ուրիշ ելք բացի այն, ինչ որ ինքը անվանում է կապիտուլյացիա, չկա:

Իրենց գործը 2020 թվականի նոյեմբերից և դրանից առաջ էլ այն էր, որ իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթեն ուրիշների, կոնկրետ մեր, կոնկրետ իմ վզին։

Բա դրա համար եմ այդ մարդկանց ասում՝ եկեք գնանք, ուղիղ եթերում կանգնենք, խոսենք։ Երեք հատ մտքի տիտաններ ասում են՝ ես էսօր գործ ունեմ, այն մեկն ասում է՝ մենք իր հետ բանավիճելու բան չունենք: Հետո իրենց երեխաներին, թոռներին, ծոռներին, խնամիներին, հարսիներին, բաջանաղներին, ղրկում են ասուլիսներ տալու:

Արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք։ Եթե բանավիճում եք, եկեք խոսանք։

Ես ասում եմ՝ ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ պատերով կտամ և այդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն: Երեքիդ էլ վերաբերվում է, հերիք է ներվերներիս հետ խաղաք։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ։

Եվ գիտեն իրենք դա, դրա համար էլ չեն գալիս: Հեսա էս պահից սկսած երեխեքը, թոռները, ծոռները, հարսները, բաջանաղները, աներձագները, քենիները սկսվելու է: Ասում եմ՝ կամ վեր եք ընկնում, ձայներդ կտրում եք, այդ թեմայով չեք խոսում, կամ էլ գնում ենք ուղիղ եթերում բանավիճելու: Ուրիշ տարբերակ չկա Սրանից հետո խոսակցությունը լինելու է սենց. հենց իրենց շեշստյորկեքից մեկը ձեն հանեց, ասելու եմ՝ ձեներդ կտրեք, գնացեք ձեր քաղաքական լիդերներին ասեք, բան ունեն ասելու, թող գան խոսալու, գնում ենք ուղիղ եթերում խոսում ենք»,- հայտարարեց Փաշինյանը:

Continue Reading

Previous: Գուրգեն Գալստյանի համերգը, որը տեղի կունենա մարտի 29-ին, «Academy LA»-ում՝ «ProjectOne Live Bend»-ի հետ միասին:
Next: «Ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք».

Trending Now

Թրամփը այցելել է ԱՄՆ-ի գլխավոր ռազմաբազան Միջին Արևելքում Screen Shot 2025-05-15 at 8.49.16 AM 1

Թրամփը այցելել է ԱՄՆ-ի գլխավոր ռազմաբազան Միջին Արևելքում

15:49 pm
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. epbh-rektor-veryntrvec-armen-m-n227859-1 2

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

04:48 am
Հայտնի բրենդները՝ Չինաստանից․ «Արտադրված է Իտալիայում»՝ լոկ պիտակ է՞ Screen Shot 2025-05-14 at 4.12.38 PM 3

Հայտնի բրենդները՝ Չինաստանից․ «Արտադրված է Իտալիայում»՝ լոկ պիտակ է՞

23:13 pm
Սեան «Դիդի» Քոմսը կմնա կալանքի տակ՝ սեռական շահագործման մեղադրանքներով Screen Shot 2025-05-14 at 1.30.10 PM 4

Սեան «Դիդի» Քոմսը կմնա կալանքի տակ՝ սեռական շահագործման մեղադրանքներով

20:30 pm
Դոնալդ Թրամփի Քաթարիայից ստացած ինքնաթիռի նվերը՝ ազգային անվտանգության սպառնալիք Screen Shot 2025-05-14 at 1.25.24 PM 5

Դոնալդ Թրամփի Քաթարիայից ստացած ինքնաթիռի նվերը՝ ազգային անվտանգության սպառնալիք

20:25 pm
Լոս Անջելեսի «Academy LA» համերգասրահում, մայիսի 11-ին, տեղի ունեցավ սիրված երգչուհի՝ Սիլվա Հակոբյանի մենահամերգը: 298f5dad0c3ee3 6

Լոս Անջելեսի «Academy LA» համերգասրահում, մայիսի 11-ին, տեղի ունեցավ սիրված երգչուհի՝ Սիլվա Հակոբյանի մենահամերգը:

06:17 am

Related Stories

Screen Shot 2025-05-15 at 8.49.16 AM
  • Քաղաքականություն

Թրամփը այցելել է ԱՄՆ-ի գլխավոր ռազմաբազան Միջին Արևելքում

15:49 pm
Screen Shot 2025-05-14 at 1.25.24 PM
  • Քաղաքականություն

Դոնալդ Թրամփի Քաթարիայից ստացած ինքնաթիռի նվերը՝ ազգային անվտանգության սպառնալիք

20:25 pm
27vid-rnc-Donald-Trump-superJumbo
  • Քաղաքականություն

Ամերիկացի Կարդինալ Ռոբերտ Պրևոստը Ընտրվեց Նոր Պապ՝ Լեո XIV, Թրամփը Շնորհավորում է

17:55 pm
20250328-trumpcarney
  • Քաղաքականություն

ԱՄՆ-Կանադա Հարաբերություններ․ Վարչապետ Մարկ Կարնիի Այցը Սպիտակ Տուն

17:16 pm
hqdefault
  • Քաղաքականություն

Լրատվական Քաղաքականություն․ Հանրային Հեռարձակման Ֆինանսավորման Դադարեցում

17:13 pm
1740376035-1731349334-friedrich-merz-cdu-104-1920x1080-1
  • Քաղաքականություն

Գերմանիան Նոր Կանցլեր Ունի՝ Ֆրիդրիխ Մերց

17:08 pm
Copyright © 2025 All rights reserved.