Վերջին օրերին հանրային մեծ աղմուկ առաջացրեց Սողոմոն Վլասյանի սպանության գործի շուրջ տարածված տեղեկատվությունը, հատկապես այն հատվածը, որտեղ շրջանառության մեջ դրվեց Արգամ Աբրահամյանի կնոջ՝ Գագիկ Ծառուկյանի դստեր անձնական կյանքի թեման։
Անկախ նրանից, թե հետագայում այդ պատմությունից ինչը կհաստատվի, իսկ ինչը կհերքվի, մի բան արդեն տեղի է ունեցել. Գագիկ Ծառուկյանի դստեր անունը հայտնվել է հանրային մեծ սկանդալի կենտրոնում, իսկ նրա անձնական կյանքի վերաբերյալ չափազանց զգայուն տեղեկություններ լայն տարածում են ստացել։
Եվ այստեղ մեզ մոտ առաջանում է մի պարզ հարց՝ ինչո՞ւ։
Ինչո՞ւ էր անհրաժեշտ սպանության գործի շուրջ հանրայնացնել և այդքան լայնորեն շրջանառել մի կնոջ անձնական կյանքի մասին տեղեկություններ։ Հատկապես երբ խոսքը ոչ միայն Արգամ Աբրահամյանի կնոջ, այլև Գագիկ Ծառուկյանի դստեր մասին է։
Հետագայում կարող են լինել հերքումներ, պարզաբանումներ կամ գործի բոլորովին այլ զարգացումներ։ Բայց տեղեկատվական դաշտում կա մի պարզ իրողություն՝ առաջին սկանդալային տեղեկությունը սովորաբար շատ ավելի լայն է տարածվում, քան դրան հաջորդող հերքումը։
Եվ հենց այս պատմությունն էլ մեզ հիշեցրեց տարիներ առաջ Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած մեկ այլ սկանդալ։
«Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը հրապարակայնորեն շրջանառության մեջ էր դրել աղմկահարույց պնդումներ, ըստ որոնց՝ Գագիկ Ծառուկյանի հետ կապվող շրջանակները փորձել էին Նիկոլ Փաշինյանի դստեր ֆիթնես մարզչի միջոցով Փաշինյանի դստեր վերաբերյալ սեռական բնույթի կոմպրոմատ ստեղծել կամ ձեռք բերել, որը հետագայում հնարավոր կլիներ օգտագործել նրա ընտանիքի դեմ։
Ընդգծենք՝ այդ պնդումները մենք չենք ներկայացնում որպես հաստատված փաստ։ Խոսքը հրապարակայնորեն հնչեցված մեղադրանքների մասին է, որոնց իսկությունը պետք է գնահատվի միայն համապատասխան ապացույցների հիման վրա։
Սակայն այդ պատմությունն այն ժամանակ արդեն հանրայնացվել էր և դարձել քաղաքական ու հասարակական քննարկումների առարկա։
Եվ այսօր, երբ մեկ այլ աղմկահարույց քրեական գործի շրջանակում հանրային դաշտ է նետվում արդեն Գագիկ Ծառուկյանի դստեր անձնական կյանքի վերաբերյալ պատմություն, դժվար է չհիշել տարիներ առաջ տեղի ունեցածը։
Արդյո՞ք այս երկու պատմությունների միջև որևէ կապ կա։
Արդյո՞ք սա պարզապես պատահական համընկնում է։
Թե՞ հայկական քաղաքական իրականության մեջ մենք գործ ունենք շատ ավելի պարզ և կոշտ տրամաբանության հետ՝
«Դու փորձեցիր խաղալ իմ աղջկա անվան հետ, հիմա՝ ես քո՞նը»։
LosArmNews-ը չի պնդում, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է հրապարակել Ծառուկյանի դստեր վերաբերյալ տեղեկությունները կամ որ այս երկու պատմությունների միջև ուղիղ կապն ապացուցված է։ Նման պնդման համար անհրաժեշտ են փաստեր։
Բայց տեղի ունեցածի հաջորդականությունը առնվազն իրավունք է տալիս հարց տալու։
Եթե տարիներ առաջ իսկապես փորձ է կատարվել Փաշինյանի դստեր անձնական կյանքի միջոցով քաղաքական կոմպրոմատ ստեղծել, ապա արդյո՞ք այսօր Ծառուկյանի դստեր անվան շուրջ ստեղծված այս աղմուկը քաղաքական պատասխան էր։
Այլ կերպ ասած՝
«ԴՈՒ ԻՄ ԱՂՋԿԱՆ, ԵՍ՝ ՔՈ՞ՆԸ»։
Արդյո՞ք սա էր Փաշինյանի պատասխանը Ծառուկյանին։
“YOU TARGET MY DAUGHTER, I TARGET YOURS?” — WAS THIS PASHINYAN’S RESPONSE TO TSARUKYAN?
In recent days, information surrounding the murder case of Solomon Vlasyan has caused significant public controversy, particularly the part of the story that brought the private life of Argam Abrahamyan’s wife — Gagik Tsarukyan’s daughter — into the public spotlight.
Regardless of what may ultimately be confirmed or denied, one thing has already happened: Gagik Tsarukyan’s daughter has found herself at the center of a major public scandal, while highly sensitive claims concerning her private life have been widely circulated.
And this raises a simple question: why?
Why was it necessary, in connection with a murder investigation, to publicize and so widely circulate information concerning a woman’s private life? Especially when that woman is not only Argam Abrahamyan’s wife, but also Gagik Tsarukyan’s daughter.
There may later be denials, clarifications, or completely different developments in the case. But there is a simple reality in today’s information environment: the original sensational allegation usually reaches far more people than the correction or denial that follows.
And this story reminded us of another major scandal that caused considerable controversy in Armenia several years ago.
Vardan Ghukasyan, widely known by the nickname “Dog,” publicly circulated explosive allegations claiming that individuals linked to Gagik Tsarukyan had attempted to use the fitness trainer of Nikol Pashinyan’s daughter to obtain or create sexually compromising material involving Pashinyan’s daughter, which could later allegedly be used against her family.
We emphasize that LosArmNews is not presenting those allegations as established fact. They were publicly made accusations, and their truth can only be determined on the basis of credible evidence.
Nevertheless, that story became public at the time and generated considerable political and public discussion.
And now, years later, in the context of another high-profile criminal case, extremely sensitive claims concerning the private life of Gagik Tsarukyan’s daughter have entered the public arena.
It is difficult not to remember what happened years earlier.
Are these two stories connected in any way?
Is this simply a coincidence?
Or are we witnessing a much simpler and harsher logic in Armenian politics:
“You tried to play with my daughter’s name — now I play with yours?”
LosArmNews is not claiming that Nikol Pashinyan ordered information concerning Tsarukyan’s daughter to be made public, nor are we claiming that a direct connection between these two controversies has been established. Such a conclusion would require evidence.
But the sequence of events gives the public every right to ask questions.
If there really was an attempt years ago to create political kompromat involving Pashinyan’s daughter and her private life, could the scandal now surrounding Tsarukyan’s daughter have been a political response?
In other words:
“YOU TARGET MY DAUGHTER, I TARGET YOURS?”
Was this Pashinyan’s response to Tsarukyan?