
ԱՄՆ Սպիտակ տունը պաշտոնապես հաստատեց, որ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են Օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորեջ քաղաքի Joint Base Elmendorf-Richardson ռազմաբազայում։ Հանդիպումն ըստ Սպիտակ տան բնութագրման դիտարկվել է որպես «listening exercise»՝ նպատակ ունենալով հասկանալ Ռուսաստանի դիրքորոշումները և հնարավոր ուղիները՝ Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու համար։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիթը նշել է, որ ի տարբերություն նախնական պլանի՝ որը նախատեսում էր միայն երկու առաջնորդների զրույց, հանդիպումը ստացել է ընդլայնված ձևաչափ։ Թրամփին աջակցել են նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ դեսպան Սթիվ Ուիտքոֆֆը։ Հետագայում նախատեսվում են նաև ավելի լայն քննարկումներ այլ նախարարների մասնակցությամբ։
Հանդիպման վայրը՝ ամերիկյան ռազմաբազան Ալյասկայում, ընտրվել է ինչպես անվտանգության նկատառումներով, այնպես էլ խորհրդանշական առումով, քանի որ տարիներ շարունակ այդ բազան օգտագործվել է Ռուսաստանի ռազմական ակտիվություններին հակազդելու համար։
Հանդիպումը տևել է մոտ երեք ժամ։ Թրամփը այն բնութագրել է որպես «շատ արդյունավետ» («very productive»), սակայն որոշակի համաձայնության չեն հանգել։ Reuters-ի փոխանցմամբ՝ որևէ փաստաթուղթ կամ պայմանագիր չի ստորագրվել, և պատերազմը դադարեցնելու ուղղությամբ էական քայլեր առայժմ չեն արձանագրվել։
Այսպիսով, Թրամփ–Պուտին ալյասկյան գագաթնաժողովը դիտարկվում է որպես նախնական փորձ՝ կողմերի միջև ուղիղ երկխոսություն ստեղծելու համար։ Չնայած արդյունքների սղությանը, այն կարևոր է գնահատվում որպես դիվանագիտական գործընթացի առաջին քայլերից մեկը։

Trump – Putin Meeting in Alaska: Official Confirmation and First Outcomes
The White House officially confirmed that U.S. President Donald Trump and Russian President Vladimir Putin met on August 15 at Joint Base Elmendorf-Richardson in Anchorage, Alaska. The meeting was described by the White House as a “listening exercise” aimed at understanding Russia’s positions and exploring possible ways to end the war in Ukraine.
According to White House Press Secretary Karoline Leavitt, the meeting format expanded beyond the initial plan of a one-on-one discussion between the two leaders. Trump was joined by U.S. Secretary of State Marco Rubio and Special Envoy Steve Witkoff. Broader talks involving additional cabinet members are also expected in the near future.
The location—an American military base in Alaska—was chosen both for security reasons and symbolic significance, as the base has long been used to monitor and counter Russian military activities.
The summit lasted about three hours. Trump described it as “very productive”, but no concrete agreements were reached. According to Reuters, no documents or deals were signed, and no immediate progress was made toward halting the war.
Thus, the Trump–Putin Alaska summit is being viewed as an initial attempt to establish direct dialogue between the two leaders. While results remain limited, the meeting is considered an important first step in a broader diplomatic process.