Գլխավոր Հասարակություն Ոստիկանական զորքերի հսկայական կուտակումներ Հերացի-Կորյուն խաչմերուկում. նրանք դիմակավորված են

Ոստիկանական զորքերի հսկայական կուտակումներ Հերացի-Կորյուն խաչմերուկում. նրանք դիմակավորված են

Ոստիկանական զորքերի հսկայական կուտակումներ են Երեւանի տարբեր հատվածներում այդ թվում Հերացի-Կորյուն խաչմերուկում: Այստեղ մեծ թվով ոստիկանական ավտոբուսներ են կանգնած, որով էլ հենց բերվել են ոստիկանական ուժերը:

Ոստիկանների մեծ մասը դիմակավորված են:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին:, Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել և գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։