44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը և հանդիպում են պահանջում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Նրանք նշում են, որ փակ են պահելու փողոցն այնքան ժամանակ, քանի դեռ Դատախազը չի հանդիպել իրենց հետ։ Արդեն 2 ժամից ավել է ծնողները գտնվում են Դատախազության շենքի դիմաց։
Այնտեղ են նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արթուր Ղազինյանը, Արամ Վարդևանյանը։