ՀՀԿ-ական երիտասարդները ժամը 1-ի դրությամբ Երեւանի մի շարք հատվածներում բողոքի ակցիաներ են իրականացնում: Մասնավոապես, կցիաներ են Մյասնիկյան պողոտայում, Մոսկովյան-Տերյան խաչմերուկում, Քոչար Գյուլբենկյան խաչմերուկում:
Նրանք վանկարկում են «Առանց թուրքի Հայաստան»:
Մյասնիկյան պողոտայում, «Բելաջիոյի» հարեւանությամբ, ակցիայի մասնակիցները փակել են այն երկու ուղղություններով, այստեղ է նաեւ ՀՀԿ խոսնալկ Էդուարդ Շարմազանովը:
Քոչար-Գյուլբենկյան խաչմերուկում է ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը: Ոստիկանները պահանջեցին բացել փողոցը՝ տրամադրելով մեկ րոպե ժամանակ: Մամիջանյանը հայտարարեց, որ մեկ րոպեն ողջամիտ ժամանակ չէ: Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել փողոցը փակած երիտասարդներին:
Ոստիկանների ակցիայի մասնակիցներից մի քնիսին բերման ենթարկեցին նաեւ Տերյան-Մոսկովյան խաչմերուկից եւ բացեցին ճանապարհը: