Քաղաքացիներն այցելում են Երևանի Լեո–Պարոնյան փողոցների խաչմերուկ, որտեղ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով մահացել էր 28-ամյա հղի կինը, հարգանքի տուրք մատուցում նրանց հիշատակին։ Քաղաքացիները խաղալիքներ են տեղադրել դեպքի վայրում և մոմեր վառել։
«Մարդիկ գալիս են Լեո-Պարոնյան, մոմ ու փափուկ խաղալիք դնում մահացած մայրիկի ու չծնված փոքրիկի համար…
Ես չգիտեմ, թե քո մաման ինչ անուն էր մտածել քեզ համար, պուճուր ջան… ես չգիտեմ, թե ինչ խաղալիք դու կսիրեիր…
Աստված հոգիներդ լուսավորի…»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին հեռուստամեկնաբան Լիլիթ Թումանյանը։
Հիշեցնենք, որ վրաերթի գործով Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է։