ՀՅԴ–ական երիտասարդների ակցիան՝ ոստիկանության դիմաց. Նրանք երգում են «Զարթիր լաո» երգը

ՀՅԴ ներկայացուցիչները շարունակում են իրազեկման ակցիաներ իրականացնել մայրաքաղաքի ու հանրապետության տարբեր հատվածներում։ Այս պահին ոստիկանության բաժանմունքի մոտ ՀՅԴ–ականները պարզել են Հայաստանի ու Արցախի դրոշները և երգում են«Զարթի՛ր, լաո» երգը։

Ակցիային մասկանցում են նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորներ։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, երեկոյան ժամը 19.30-ին, Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։