Ադրբեջանը հայտարարում է, թե իբր հայ զինծառայող է ձերբակալել

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը կիրակի օրը հայտարարել է, որ ձերբակալել է հայ զինծառայողի, որն իբր նախորդ օրը մի խումբ զինծառայողների հետ ներթափանցել է ադրբեջանական ուժերի վերահսկողության տածք: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքել էր ՀՀ ԶՈւ զինծառայողների՝ ապրիլի 23-ին շփման գիծը խախտելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրը:

Ադրբեջանը հրապարակել է իբր ձերբակալված հայ զինծառայողի անունը՝ Էդուրարդ Արթուրի Մատիրոսով:

ՀՀ ՊՆ-ից առայժմ պաշտոնական հայտարարություն չկա ենթադրյալ ձերբակալության վերաբերյալ: