Այսօր նահատակ տղերքի ծնողները լինելու են Ազատության հրապարակում՝ աջակցելու հացադուլ հայտարարած Արթուրին և Նվերին

44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Աբգար Նազարյանի հայրը՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը տեղեկացնում է.

«Այսօր՝ ժամը 20։00-ին հերոս, նահատակ տղերքի ծնողները լինելու են Ազատության հրապարակում, աջակցելու պատերազմի մասնակից հացադուլավոր Արթուրին և Նվերին, նրանց հորդորելու դադարեցնել հացադուլը:

Կոչ եմ անում ուսանողներին, երիտասարդներին, այդ ժամին եղեք Ազատության հրապարակում, կանգնեք այդ տղերքի կողքին: Մի ծուլացեք, մի վհատվեք, մի հանձնվեք: Արթուրը և Նվերը ձեզ են սպասում:

Խնդրում եմ հնարավորին չափ շատ տարածեք, որ 20.00 ին  շատ երիտասարդներ լինեն Ազատության հրապարակում»։