Ադրբեջանն օկուպացված հայկական Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների համագումար» կանցկացնի

Ադրբեջանն օկուպացված հայկական Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար» կանցկացնի։

ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն 65 երկրներից սփյուռքի շուրջ 400 ներկայացուցիչներ։ Համագումարի բացման պաշտոնական արարողությունից հետո նախատեսվում են ելույթներ սփյուռքի հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի գործունեության հաշվետվության մասին, ինչպես նաեւ քննարկումներ։