Ադրբեջանը վերջնականապես «գրպանել» է «Դավիթ Գարեջի» վանական համալիրը Վրաստանում

Ադրբեջանը յուրացրել է վրացական «Դավիթ Գարեջի» վանական համալիրը։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, Ադրբեջանի մշակույթի նախարարության մշակութային ժառանգության պահպանման, զարգացման եւ վերականգնման պետական ծառայությունը տեղեկություն է տարածել, որ ավարտվել են համալիրի տարածք տանող ասֆալտապատված ճանապարհի սկզբնամասում տեղեկատվական վահանակի տեղադրման աշխատանքները։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի Ադրբեջանը ծածուկ յուրացնում է սահմանին գտնվող պատմական հուշարձանը՝ չնայած Թբիլիսիի զայրալից հայտարարություններին։ Ադրբեջանում «Դավիթ Գարեջի»-ն վերանվանել են «Քեշիկջիդաղ» եւ, ինչպես հայկական հուշարձանների պարագայում, այն ներկայացնում են որպես «աղվանական»։