Կինդերի «սյուրպրիզը» հայերին չի վնասել. «Սալմոնելայով վարակվելու որևէ դեպք այս պահի դրությամբ ՀՀ-ում չի արձանագրվել»

ՀՀ ՍԱՊԾ կողմից «Կինդեր» շոկալադե ձվերի ներմուծման ժամանակավոր արգելքի հետ կապված՝  «Սլավ գրուպ» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել. «Շոկալադի՝ Հայաստան ներմուծված խմբաքանակում սալմոնելայով վարակվելու որևէ դեպք այս պահի դրությամբ, չի արձանագրվել և վարակն արձանագրվել է եվրոպական մի քանի երկրում։

Կինդեր շոկոլադի այն տեսակները, որոնք ներմուծվում են ՀՀ «Սլավ գրուպ» ՓԲԸ-ի կողմից, բոլորն անվնաս են, անվտանգ են՝ բացառությամբ մեկ տեսակի, որի վաճառքը և տարածումը ՀՀ շուկայում արդեն իսկ կասեցված է։

Հայտնում ենք, որ գտնվում ենք մշտական կապի մեջ ինչպես Սննդամթերքի անվտանգության պաշտպանության ծառայության, այնպես էլ շոկալադն արտադրող մեր գործընկերների հետ։

«Սլավ գրուպ» ՓԲԸ-ն վերահաստատում է, որ ազգաբնակչության սննդային անվտանգությունը մեզ համար գերագույն արժեք է, ուստի ընկերությունը ևս շահագրգիռ է փորձաքննության իրականացման հարցում։ Այս պահին Հայաստանում իրականացվում է շոկալադե արտադրանքների նմուշների փորձաքննություն, որի արդյունքի մասին կհայտնենք առաջիկայում։