Արմեն Փամբուխչյանը կնշանակվի ԱԻ նախարար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ստացել է Արմեն Փամբուխչյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։

NEWS.am–ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության կապերի հետ կապերի վարչության պետի պարտականությունները կատարող Թագուհի Հովհաննիսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ նախագահը դեռևս չի ստորագրել առաջարկը։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանն ազատվել է ԱԻ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։