Ռումբի ահազանգ՝ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկում, բնակիչները տարհանվել են

Այսօր ահազանգ է ստացվել, որ ռումբ է տեղադրված Կոմիտաս 23 շենքում, ինչից հետո բնակիչները տարհանվել են, ժամանել են շտապօգնության, ոստիկանության ու փրկարար ծառայությունները, տեղեկացնում է Tert.am–ը։

Տեղում ծառայություն իրականացնողները հայտնել են, որ նախնական տվյալներով ահազանգը ստացվել է ռուսական հեռախոսահամարից։

Հիշեցնենք, որ այսօր ահազանգեր էին ստացվել, որ պայթուցիկ սարքեր կան «Մեգամոլ», «Ռոսիա մոլ» և «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, սակայն տեղազննությունից հետո առևտրի կենտրոններից և ոչ մեկում պայթուցիկ սարք չէր հայտնաբերվել։