Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 621 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացի

Հայաստանում դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 621 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 349329 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2660375 վերջին մեկ օրում` 5838 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 5927 պացիենտ: Մեկ օրում աճել է 517-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 333857 անձ` վերջին մեկ օրում 103 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8026 է:

Աղբյուրը՝ news.am