Ֆիզգորոդոկի բնակիչները փակել են քաղաքապետարանի հարակից փողոցը (ուղիղ)

Ֆիզգորոդոկ կոչվող գիտավանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով կասեցնել շինարարությունը իրենց թաղամասում: Նրանք փակել ենքաղաքապետարանի հարակից փողոցը:

Նրանց ձեռքին կան պաստառներ. «Ոչ բնության քայքայմանը», «Կասեցում»:

«Այսօր ավագանու նիստում հնչեց խոսք, որ իբր շինարարական աշխատանքներն օրինականության սահմաններում են, ինչն էլ մեզ ստիպեց գնալ այս քայլին ու փակել փողոցը: Պահանջում ենք հենց հիմա ընդհատել նիստը եւ ներկայանաք այստեղ: Բերման ենթարկեք քաղաքապետին, որ երկու տարի խուսափում է նայել մեր աչքերին»,-ասաց բնակիչներից մեկը: