ՀՀ և ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի Երևան քաղաքի Աբովյան փողոցի պուրակում հայտնաբերվել և Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Արտյոմ Զ.-ն, որը 2018 թ. օգոստոսի 17-ից ոստիկանության Անիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Պարզվել է, որ Արտյոմ Զ.-ն 2017 թ. մարտի 21-ից հետախուզվում էր նաև ՌԴ Ստավրապոլի երկրամասի Ժելեզնավոդսկ քաղաքի ՆԳԲ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Ծանր մարմնական վնասվածք պատճառելը) մեղադրանքով:
Արտյոմ Զ.-ն ձերբակալվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: