Ալիևները լուսանկար են հրապարակել է Սյունիքի Սոսիների պուրակից

Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, իր ինստագրամի էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում Ալիևների ընտանիքը ժամանցն է անցկացնում Սյունիքի մարզի Սոսիների պուրակում, որի մի մասը Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլյացիոն պայմանագրով նվիրեց Ադրբեջանին։

Փաշինյանն Ադրբեջանին է հանձնվել Սյունիքի մարզի Սև լիճ պետական արգելավայրի մի մասը, բնական սոսիների պուրակի մի մասը, իսկ Շիկահող պետական արգելոցը և Արևիք ազգային պարկը դարձել են սահմանամերձ։

Սոսիների պուրակի չքնաղ բնությունն այժմ վայելում է Ադրբեջանի նախագահի ընտանիքը, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները դա ներկայացնում են որպես այց Ջաբրայիլի և Զանգելանի շրջաններ։