Ինչպես պաշտպանել աչքերը գերհոգնածությունից․ պարզ ու արդյունավետ խորհուրդներ

Ժամանակակից տեխնոլոգիաների դարում մարդկանց աչքերը խիստ վտանգված են, քանի որ գրեթե միշտ լարված են լինում։ Ներկայում շատերն օրական ավելի քան ութ ժամ անցկացնում են համակարգիչների էկրանների առջև, իսկ ընդմիջումներին պարզապես այլ գաջեթներին են նայում, ինչն էլ բացասաբար է անդրադառնում մշտապես լարված աչքերի վրա։

Կյանքի նման ռիթմը կարող է հանգեցնել տեսողական լուրջ խնդիրների, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս օր առաջ միջոցներ ձեռնարկել հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ Առաջին հերթին հարկավոր է աշխատանքի ընթացքում պարբերաբար 10-15 րոպե տևողությամբ ընդմիջումներ անել։ Ընդ որում՝ ընդմիջման համար նախատեսված ժամանակը հարկավոր է ճիշտ օգտագործել՝ թույլ տալով աչքերին հանգստանալ։ Օրինակ՝ կարելի է նայել պատուհանից դուրս կամ պարզապես փակել աչքերը։ Հարկ է հիշել, որ այդ ընթացքում սմարթֆոնների գործածությունը կամ հեռուստացույց դիտելը ցանկալի արդյունք չի տա և միայն էլ ավելի կվատթարացնի իրավիճակը։

Բացի այդ, մասնագետները խորհուրդ են տալիս օրական գոնե մեկ անգամ աչքերը հանգստացնող վարժություններ կատարել։ Անգամ աչքերի ամենապարզ վարժությունները թույլ կտան խթանել արյան հոսքը դեպի ակնագնդերն ու կօգնեն հանգստացնել դրանք և ազատվել լարվածությունից։

Նյութի աղբյուրը՝  medikforum.ru