Ես դուխով ասում եմ՝ Քարվաճառը մերն է, թող մի քիչ մտածեն, նոր խոսեն․ Սասուն Միքայելյան

Ազգային ժողովի իշխող ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Քարվաճառը հայկական չէ և չի էլ եղել.

«Հայաստանում կա՞ մեկը էդքան դուխով, որ ամբողջ աշխարհին կարող է ասել, որ Քելբաջարը մերն է  եղել: Ամբողջ աշխարհն ասել է՝ Քելբաջարը քոնը չի, տղա ջան, արագ-արագ հետ տուր, դու էլ խելոք-խելոք պիտի հետ տայիր վաղ թե ուշ»,-ասել է նա:

168.am-ը ԵԿՄ վարչության նախագահ,Ազգային ժողովի «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանից հետաքրքրվել է՝ արդյոք համաձա՞յն է Հովիկ Աղազարյանի այս պնդման հետ։

«Ես դուխով ասում եմ, որ Քարվաճառը մերն է։ 9-րդ դարում․․․ Մենք այնտեղ Դադիվանք ունենք, 12-13-րդ դարից դա մերն է եղել։ Ես քեզ դուխով ասում եմ՝ Քարվաճառը մերն է, ի դեմ պարոն Աղազարյանի։ Թող մի քիչ մտածեն, նոր խոսեն»,- ասաց Սասուն Միքայելյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: