Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից 20-ամյա Գուրգենը, ցանակնում է հրատարակել գիրք, նաև նկարել ֆիլմ պատերազմի մասին

Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից 20-ամյա Գուրգենը, առողջական խնդիրներն անտեսելով, փորձում է շարունակել ապրել, նաև իր նահատակված ընկերների փոխարեն:

Նա ծնվել է Շիրակի մարզի Ջրաձոր գյուղում։ Գուրգենը Հայաստանի եռակի չեմպիոն է թեթև աթլետիկա մարզաձևից։

Նա տանկի հրամանատար է, լավ ծառայության համար արժանացել է սերժանտի կոչման։
Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Գուրգենը իր զինակից ընկերների հետ մարտնչել է Հադրութում, Ջրականում, Վարանդայում, Ակնայում (Աղդամ)։

Հոկտեմբերի 14֊ին վիրավորվել է կասետային սմեռչի հարվածից Ջաբրայիլում։ Ներկա պահին նա գտնվում է բուժման փուլում։ Բուժումը ստանլուց հետո պատրաստվում է շարունակել ծառայությունը Հայոց բանակում։

ArenaNews֊ի հետ զրույցում Գուրգենն ասաց. «Մենք միգուցե պարտվել ենք ճակատամրտում, բայց պատերազմում մենք չենք պարտվել։ Հայ ազգը կյանքում չի սիրել պարտվել, մեր հոգին անկոտրում է․ Մենք հիմա ապրում ենք, որ տղերքի կիսատ թողնված գործն ավարտին հասցնենք, ապրենք իրենց արժանի, լինենք արդար ու մաքուր օրինակ մեր ապագա սերունդների համար։»

Գուրգենը ցանկանում է հրատարակել գիրք, որում կպատմի իր կյանքի, ձեռքբերումների, ինչպես նաև պատերազմի մասին։ Հետագայում ցանականում է նկարել ֆիլմ գրքի հիման վրա։
Գուրգենը գրում է նաև բանաստեղծություններ, որոնցից մեկը ներկայացնում ենք ստորև.

Ավաղ աշխարհում այս կեղծ
Մարդիկ ապրում են անկեղծ,
Կորցնելով հավատը մեծ
Կործանում են ապագան մեր մեծ։
Պատերազմը դեռ չավարտված,
Մարդիկ դեռ ուշքի չեկած,
Հերոս մեր տղեքին դեռ չգտած,
Անհաջողության համար մեղադրեցին միմյանց։
Էս անարդար, փուչ աշխարհում
Վստահել չի կարելի ոչ մի մարդու,
Բոլոր մարդիկ փողի համար
Պատրաստ են ծախել հայրենի աշխարհ։
Ի՞նչ շահեցինք մենք այս մարտում,
Գուցե՞ պարտվել այս ճակատամարտում,
Հերոս զինվոր մեր տղեքին
Դավաճանել նենգաբար հենց թիկունքում…

Ցանկանում ենք շուտափույթ ապաքինում, և վստահ ենք, որ Գուրգենը կհասնի իր նպատակներին։