Նիկի Մինաժի մայրը 150 միլիոն դոլարի հայց է ներկայացրել ընդդեմ նրա հոր մահվան մեջ մեղադրվող վարորդի

Ռեփեր Նիկի Մինաժի մայրը՝ Քերոլ Մարաջը, 150 միլիոն դոլար դատական հայց է ներկայացրել ընդդեմ այն տղամարդու, որը մեղադրվում է անցյալ ամիս տեղի ունեցած վթարի հետևանքով Մինաժի հոր մահվան համար: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը` վկայակոչելով Մարաջի փաստաբանին:

70-ամյա Շառլ Պոլևիչը մեղադրվում է փետրվարի 12-ին Լոնգ Այլենդում 64-ամյա Ռոբերտ Մարաջին մեքենայով հարվածելու և առանց 911 զանգահարելու մեքենայով հեռանալու գամար: Մարաջը մահացել է հիվանդանոցում` հաջորդ օրը:

Պոլևիչը ձերբակալվել էր փետրվարի 17-ին՝ դեպքի վայրը լքելու և իրեղեն ապացույցները կեղծելու մեղադրանքով: Նա իրեն մեղավոր չի ճանաչել, գրավի դիմաց ազատ է արձակվել, նրան հրամայել են չլքել Նյու Յորք նահանգը:

Նիկի Մինաժը ոչ մի հրապարակային հայտարարություն չի արել հոր մահվան կապակցությամբ: