Երեք ակումբ մտածում է Ռոնալդուի տրանսֆերը գնելու մասին․ նրա աշխատավարձը կարող է խնդիր դառնալ

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Tuttosport-ի փոխանցմամբ՝ 36-ամյա պորտուգալացու տրանսֆերը գնելու մասին մտածում են «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Պարի Սեն Ժերմենը»։ Սակայն այսպիսի տրանսֆերի իրականացմանը կարող է խնդիր հանդիսանալ Ռոնալդուի բարձր աշխատավարձը։

«Յուվենտուսում» Ռոնալդուն տարեկան 31 միլիոն եվրո է վաստակում։

Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն 23 գոլ է խփել 23 խաղերում ու նաև 3 գոլային փոխանցում կատարել։