«Պատվի հարց է. ԱԱԾ տնօրենը բաժնի պետերին հանձնարարել է ամեն գնով գտնել «Գագիկ Սողոմոնյան» էջի կեղծ օգտատիրոջը». Գաբրիելյանով

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր թելեգրամյան ալիքում հերթական գրառումն է արել Հայաստանի վերաբերյալ:

Վերջինս հայտնել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը շաբաթվա վերջում իր մոտ է կանչել Մամուլի ծառայության և տեղեկատվության վարչության և Տեխնիկական ապահովման բաժնի պետերին՝ նրանց հանձնարարելով ամեն գնով գտնել «Գագիկ Սողոմոնյան» էջի կեղծ օգտատիրոջը:

«Աբազյանն ասել է, որ այդ «ֆեյքը» գտնելն իրենց համար պատվի հարց է: Աբազյանի աշխատասենյակից դուրս գալուց հետո Մամուլի ծառայության և տեղեկատվության վարչության և Տեխնիկական ապահովման բաժնի պետերը ծիծաղել են` հայտարարելով, որ դա անձամբ Աբազյանի պատվի հարցն է, ինքն էլ թող մտածի. աշխատակիցներին հրահանգվել է այդ գործով առանց ավելորդ ոգևորության զբաղվել:

Ինչպես հաջողվել է պարզել` իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ևս ներառված է այն քաղաքացիների ցանկում, որոնք փետրվարի 15-19-ը VPN են օգտագործել»,-գրել է Գաբրիելյանովը: