Տրանսպորտային միջոց վարելն արգելող հիվանդությունների ցանկը սահմանված է․ օրենքը գործում է

ՀՀ կառավարությունը մարտի 26-ին որոշում է ընդունել Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում` պարտադիր), պարբերականությունը, իրականացման կարգը, տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկերը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18 –ի N 1327-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:

Որոշման համաձայն սահմանվել են տրանսպորտային միջոց վարելը արգելող հիվանդությունների այնպիսի ցանկ, որը կբացառի իր և շրջապատի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող անձանց թույլատրել վարելու տրանսպորտային միջոց:

Այս օրենքը գործում է սեպտեմեբրի 27-ից։

Տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական սահմանափակումների ցանկերը ներկայացնում ենք ստորև:

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ  ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ 1

Հ/հՀիվանդության անվանումըՀիվանդության դասը` ըստ Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչի (10-րդ վերանայում)
1.            Հոգեկան և վարքի  խանգարումներ (քրոնիկ և երկարաձգված հոգեկան խանգարումներ մշտական  ծանր և հաճախ սրվող հիվանդության դրսևորումների առկայության դեպքում )
1)Օրգանական (ներառյալ սիմպտոմաթիկ) հոգեկան խանգարումներ քրոնիկական ընթացքով: F00 – F09
2)Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ F20 – F29
3)Տրամադրության խանգարումներ (աֆեկտիվ խանգարումներ) հաճախակի սրացումներով, ծանր և չափավոր արտահայտված, F30 – F39
4)Նյարդայնական և մարմնաձևային խանգարումներ` կապված գերհույզի (սթրեսի) հետ, եթե բուժման ֆոնի վրա երեք տարվա ընթացքում գրանցվել են սրացումներ F40 – F48
5)Անձի և վարքի խանգարումներ հասուն տարիքում F60, F61 
6)Մտավոր հետամնացություն F71 – F79
2.            Հոգեկան և վարքի  խանգարումներ` կապված հոգմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման հետ (նախքան կլինիկական հսկողության դադարեցումը` պայմանավորված կայուն ռեմիսիայով (առողջացումով)
1)Հոգեկան և վարքային  խանգարումներ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման հետևանքովF10 – F16F18,F19 (բացառությամբ այն դեպքերի, երբ կլինիկական ախտորոշման ծածկագրի 4-րդ նիշը «0» է (F1X.0)՝ F10.0, F11.0, F12.0, F13.0, F14.0, F15.0, F16.0, F18.0 և F19.0):
3.         Աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդություններ
1)ԱքրոմատոպսիաH53.51
2)Երկու աչքերի կուրությունH54.0

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ  ԲԺՇԿԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ 2

  1. Ձեռքի կառավարմամբ տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական ցուցումներ.
  • Ոտնաթաթի ձևախեղում` շարժումների զգալի դժվարացումով,
  • Ստորին վերջույթի կարճացում ավելի քան 6 սմ (բացառությամբ այն դեպքերի, երբ վերջույթը ոսկրերի, փափուկ հյուսվածքների և հոդերի կառուցվածքային խանգարումներ չունի, շարժումների ծավալը պահպանված է, վերջույթի երկարությունը` սկսած կրունկի ոսկրից մինչև ազդրի մեծ գլխիկի միջին հատվածը կազմում է 75 սմ-ից ավել),
  • Երկու ազդրերի անդամահատված ծայրատ,
  • Երկու սրունքների անդամահատված ծայրատ,
  • Մեկ վերջույթի ազդրի կամ սրունքի անդամահատված ծայրատ` մյուս ստորին վերջույթի հենաշարժական ֆունկցիայի խանգարումով (ոտնաթաթի անդամահատված ծայրատ, ձևախեղում, անոթային հիվանդություն, ծայրամասային նյարդային խոշոր ցողունների ախտահարում),
  • Քայլելը և կանգնելը զգալի դժվարացնող ստորին վերջույթների, կոնքի կամ ողնաշարի կայուն ձևախեղում կամ հիվանդություն (ստորին վերջույթների անկիլոզացնող պոլիարթրիտ, ծանր կիֆոսկոլիոզ և սպոնդիլիտ` սեղմման ախտանիշներով, կեղծ արթրոզ (պսևդոարթրոզ), II և III աստիճանի էնդարտերիտ, փղախտ և այլն),
  • Նստելու հնարավորությամբ ստորին վերջույթների կաթված և պարեզ,
  • Ստորին վերջույթներից մեկի նյարդա-անոթային խրձի վնասվածք` սնուցման զգալի խանգարումներով (ծավալուն չապաքինվող խոցեր):
  1. Ավտոմատ փոխհաղորդակով տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական ցուցումներ.
  • Վերին վերջույթի կամ դաստակի բացակայություն,
  • Ստորին վերջույթի կամ ոտնաթաթի բացակայություն,
  • Դաստակի կամ ոտնաթաթի շարժումները զգալի դժվարացրած դաստակի կամ ոտնաթաթի ձևախեղում,
  • Ազդրի կամ սրունքի ծայրատ` վերին վերջույթներից մեկի միաժամանակյա բացակայությամբ,
  • Մատների կամ ֆալանգների բացակայություն, ինչպես նաև միջֆալանգային հոդերի անշարժություն,

ա.ձեռքի բութ մատի 2 ֆալանգի բացակայություն,

բ.աջ ձեռքի 2 կամ ավելի մատների  բացակայություն կամ անշարժություն, կամ առնվազն մեկ մատի ամբողջական առբերում,

գ.ձախ ձեռքի 3 կամ ավելի մատների  բացակայություն կամ անշարժություն, կամ առնվազն մեկ մատի ամբողջական առբերում,

  • Կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման մնացորդային խանգարումներ` հեմիպլեգիայի կամ խիստ արտահայտված հեմիպարեզի տեսքով:
  1. Կայանման ձայնային ազդանշանային համակարգով կահավորված տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական ցուցումներ.
  • Մեկ աչքի կուրություն/մեկ աչքի բացակայություն (տվյալ աչքի տեսողությունը կորցնելուց 6 ամիս անց):
  1. Տեսողության ուղղման աջակցող սարքերի օգտագործումով տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական ցուցումներ.
  • Տեսողության սրությունը թույլատրելիից ցածր նվազեցնող ռեֆրակցիայի անոմալիա` այն պայմանով, որ ակնոցներով կամ շփման տեսապակիներով (կոնտակտային լինզաներ) տեսողությունն ուղղվում է մինչև թույլատրելի սահմանները (առնվազն 0,5):
  1. Լսողական բժշկական սարքերի օգտագործմամբ տրանսպորտային միջոց վարելու բժշկական ցուցումներ.
  • Ծանրալսության պատճառ հանդիսացած ականջի և պտկաձև ելունի հիվանդություններ այն պայմանով, որ տեխնիկական վերականգնողական սարքավորումների (լսողական սարք և խոսքի պրոցեսոր) օգտագործումը բարելավվում է լսողությունը մինչև թույլատրելի սահմանը (շշուկով խոսակցությունը լսում է առնվազն 1.6 մ հեռավորությունից կամ լսողության կորուստը լավ ականջում պակաս է կամ հավասար 40 dB` լսողական սարքով կամ առանց):

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ  ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ 3

  1. «A» կարգի, «A1» կամ «B1» ենթակարգի մոտոցիկլային նստեցվածքով կամ մոտոցիկլային տեսակի ղեկով տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական սահմանափակումներ.
  • Լավ աչքում տեսողության սրության իջեցում 0,6-ից ցածր և վատ աչքում իջեցում 0,2-ից ցածր` երկու բաց աչքերի ուղղված (կորեկցիա) տեսողության պայմաններում, անկախ կորեկցիայի եղանակից (ակնոցով, կոնտակտային, վիրաբուժական), ամետրոպիայի աստիճանից և տեսակից, ինչպես նաև աչքի առանցքի երկարությունից: Կախված բեկման խանգարման ձևից կամ ակնագնդի առանցքի չափից, տեսողության սրությունը լավագույն աչքում պետք է լինի 0,6-ից ցածր և վատագույն աչքում 0,2-ից ցածր, համապատասխան շտկումով 2 բաց աչքերի` անկախ տանելի կորեկցիայից (ակնոցային, կոնտակտային, վիրաբուժական),
  • Մեկ աչքի կուրություն կամ մեկ աչքի բացակայություն` տեսողության 0,8-ից ցածր պայմանում, տեսնող աչքի տեսողության ուղղման (կորեկցիա) պայմանում` անկախ կորեկցիայի եղանակից (ակնոցով, կոնտակտային, վիրաբուժական), ամետրոպիայի աստիճանից և տեսակից, ինչպես նաև աչքի առանցքի երկարությունից:
  • Աչքի եղջերաթաղանթի ռեֆրակցիոն վիրահատություններից հետո կամ այլ ռեֆրակցիոն վիրահատություններից հետո, մեկ ամսվա ընթացքում բարդությունների բացակայության դեպքում` անկախ նախնական ամետրոպիայի տեսակից և աստիճանից կամ աչքի առանցքի երկարությունից,
  • Տեսողության ֆունկցիան խախտող ծիածանաթաղանթի, եղջերաթաղանթի և աչքի այլ թաղանթների դեգեներատիվ բնույթի քրոնիկ հիվանդություններ, ցանցաթաղանթի շերտազատում, տեսողությանը խանգարող կամ ակնագնդի շարժումները խիստ սահմանափակող` կոպերի մկանների պարեզ,
  • Կայուն դիպլոպիա` ցանկացած էթիոլոգիայի շլության հետևանքով,
  • Ինքնաբուխ (սպոնտան) նիստագմ, միջին դիրքից 70 աստիճանով բբերի շեղումով,
  • Տեսադաշտի սահմանափակում ցանկացած միջօրեականում ավելի քան 20 աստիճանով,
  • Մեկ վերին կամ ստորին վերջույթի կամ դաստակի կամ ոտնաթաթի բացակայություն, ինչպես նաև դաստակի կամ ոտնաթաթի շարժումները զգալի սահմանափակող դաստակի կամ ոտնաթաթի ձևախեղում,
  • Մատների կամ ֆալանգների բացակայություն, ինչպես նաև միջֆալանգային հոդերի անշարժություն

ա. ձեռքի բութ մատի 2 ֆալանգի բացակայություն,

բ. աջ ձեռքի 2 կամ ավելի մատների  բացակայություն կամ անշարժություն կամ առնվազն մեկ մատի ամբողջական առբերում,

գ. ձախ ձեռքի 3 կամ ավելի մատների  բացակայություն կամ անշարժություն կամ առնվազն մեկ մատի ամբողջական առբերում,

  • Ստորին վերջույթի կարճացում ավելի քան 6 սմ (հավատարմագրվողները ճանաչվում են պիտանի, երբ վերջույթը ոսկրերի, փափուկ հյուսվածքների և հոդերի կառուցվածքային խանգարումներ չունի, շարժումների ծավալը պահպանված է, վերջույթի երկարությունը` սկսած կրունկի ոսկրից մինչև ազդրի մեծ գլխիկի միջին հատվածը, կազմում է 75 սմ-ից ավել),
  • Ցանկացած էթիոլոգիայի հիվանդություն, որն առաջացնում է վեստիբուլյար անալիզատորի ֆունկցիայի խանգարում, գլխապտույտի համախտանիշ կամ նիստագմ (Մենյերի հիվանդություն, լաբիրինտիտ, ցանկացած էթիոլոգիայի վեստիբուլյար կրիզ և այլն):
  1. «B» կամ «BE» կարգի, «B1» ենթակարգի (բացառությամբ մոտոցիկլային նստեցվածքով կամ մոտոցիկլային տեսակի ղեկով) տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական սահմանափակումներ.
  • Լավ աչքում տեսողության սրության իջեցում 0,6-ից ցածր և վատ աչքում իջեցում 0,2-ից ցածր` երկու բաց աչքերի ուղղված (կորեկցիա) տեսողության պայմաններում` անկախ կորեկցիայի եղանակից (ակնոցով, կոնտակտային, վիրաբուժական), ամետրոպիայի աստիճանից և տեսակից, ինչպես նաև աչքի առանցքի երկարությունից: Կախված բեկման խանգարման ձևից կամ ակնագնդի առանցքի չափից, տեսողության սրությունը լավագույն աչքում պետք է լինի 0,6-ից ցածր և վատագույն աչքում 0,2-ից ցածր, համապատասխան շտկումով 2 բաց աչքերի` անկախ տանելի կորեկցիայից (ակնոցային, կոնտակտային, վիրաբուժական),
  • Աչքի եղջերաթաղանթի ռեֆրակցիոն վիրահատություններից հետո կամ այլ ռեֆրակցիոն վիրահատություններից հետո, մեկ ամսվա ընթացքում բարդությունների բացակայության դեպքում` անկախ նախնական ամետրոպիայի տեսակից և աստիճանից կամ աչքի առանցքի երկարությունից,
  • Տեսողության ֆունկցիան խախտող ծիածանաթաղանթի, եղջերաթաղանթի և աչքի այլ թաղանթների դեգեներատիվ բնույթի քրոնիկ հիվանդություններ, ցանցաթաղանթի շերտազատում, տեսողությանը խանգարող կամ ակնագնդի շարժումները խիստ սահմանափակող կոպերի մկանների պարեզ,
  • Կայուն դիպլոպիա` ցանկացած էթիոլոգիայի շլության հետևանքով,
  • Ինքնաբուխ (սպոնտան) նիստագմ, միջին դիրքից 70 աստիճանով բբերի շեղումով,
  • Տեսադաշտի սահմանափակում ցանկացած միջօրեականում ավելի քան 20 աստիճանով,
  • Վերին երկու վերջույթների կամ դաստակների բացակայություն կամ դաստակների շարժումների զգալի սահմանափակումով դրանց ձևախեղում,
  • Վերին պարապարեզի տեսքով կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումների մնացորդային երևույթներ,
  • Ցանկացած էթիոլոգիայի հիվանդություն, որն առաջացնում է վեստիբուլյար անալիզատորի ֆունկցիայի խանգարում,  գլխապտույտի համախտանիշ կամ նիստագմ (Մենյերի հիվանդություն, լաբիրինտիտ, ցանկացած էթիոլոգիայի վեստիբուլյար կրիզ և այլն):
  1. «C», «CE», «D», «DE», «T» կարգի և «C1», «D1», «C1E», «D1E» ենթակարգի տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական սահմանափակումներ
  • Լավ աչքում տեսողության սրության իջեցում 0,8-ից ցածր և վատ աչքում իջեցում 0,4-ից ցածր` երկու բաց աչքերի 8 դպտր-ից ոչ ավել ուղղված տեսողության (կորեկցիա) պայմաններում` անկախ կորեկցիայի եղանակից (ակնոցով, կոնտակտային, վիրաբուժական), ամետրոպիայի աստիճանից և տեսակից, ինչպես նաև աչքի առանցքի երկարությունից: Կախված բեկման խանգարման ձևից կամ ակնագնդի առանցքի չափից, տեսողության սրությունը լավագույն աչքում պետք է լինի 0,6-ից ցածր և վատագույն աչքում 0,2-ից ցածր, համապատասխան շտկումով  2 բաց աչքերի` անկախ տանելի կորեկցիայից (ակնոցային, կոնտակտային, վիրաբուժական),
  • Մեկ աչքի կուրություն կամ մեկ աչքի բացակայություն` անկախ տեսնող աչքի տեսողության սրությունից,
  • Աչքի եղջերաթաղանթի ռեֆրակցիոն վիրահատություններից հետո կամ այլ ռեֆրակցիոն վիրահատություններից հետո, մեկ ամսվա ընթացքում բարդությունների բացակայության դեպքում` անկախ նախնական ամետրոպիայի տեսակից և աստիճանից կամ աչքի առանցքի երկարությունից,
  • Տեսողության ֆունկցիան խախտող ծիածանաթաղանթի, եղջերաթաղանթի և աչքի այլ թաղանթների դեգեներատիվ բնույթի քրոնիկ հիվանդություններ, ցանցաթաղանթի շերտազատում, տեսողությանը խանգարող կամ ակնագնդի շարժումները խիստ սահմանափակող կոպերի մկանների պարեզ:
  • Կայուն դիպլոպիա` ցանկացած էթիոլոգիայի շլության հետևանքով,
  • Ինքնաբուխ (սպոնտան) նիստագմ միջին դիրքից 70 աստիճանով բբերի շեղումով,
  • Տեսադաշտի սահմանափակում ցանկացած միջօրեականում ավելի քան 20 աստիճանով,
  • Վերին վերջույթի կամ դաստակի բացակայություն,
  • Ստորին վերջույթի կամ ոտնաթաթի բացակայություն,
  • Դաստակի կամ ոտնաթաթի շարժումները զգալի սահմանափակող դաստակի կամ ոտնաթաթի ձևախեղում:
  • Մատների կամ ֆալանգների բացակայություն, ինչպես նաև միջֆալանգային հոդերի անշարժություն.

ա. ձեռքի բութ մատի 2 ֆալանգի բացակայություն,

բ. աջ ձեռքի 2 կամ ավելի մատների  բացակայություն կամ անշարժություն կամ առնվազն մեկ մատի ամբողջական առբերում:

գ. ձախ ձեռքի 3 կամ ավելի մատների  բացակայություն կամ անշարժություն կամ առնվազն մեկ մատի ամբողջական առբերում:

  • Հեմիպարեզի կամ պարապարեզի տեսքով կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումների մնացորդային խանգարումներ,
  • Ստորին վերջույթի կարճացում ավելի քան 6 սմ (հավատարմագրվողները ճանաչվում են պիտանի, երբ վերջույթը ոսկրերի, փափուկ հյուսվածքների և հոդերի կառուցվածքային խանգարումներ չունի, շարժումների ծավալը պահպանված է, վերջույթի երկարությունը` սկսած կրունկի ոսկրից մինչև ազդրի մեծ գլխիկի միջին հատվածը, կազմում է 75 սմ-ից ավել),
  • Գանգի ոսկրերի տրավմատիկ ձևախեղումներ և գանգի ոսկրերի կառուցվածքային խանգարումներ` վառ արտահայտված նյարդաբանական ախտանիշներով,
  • Երեք մետրից քիչ հեռավորությունից 1 կամ 2 ականջով խոսքի ընկալում, 1 մետր կամ պակաս հեռավորությունից շշուկային խոսքի ընկալման իջեցում` անկախ լսողության կոմպենսացիայի եղանակից,
  • Ցանկացած էթիոլոգիայի հիվանդություն, որն առաջացնում է վեստիբուլյար անալիզատորի ֆունկցիայի խանգարում, գլխապտույտի համախտանիշ կամ նիստագմ (Մենյերի հիվանդություն, լաբիրինտիտ, ցանկացած էթիոլոգիայի վեստիբուլյար կրիզ և այլն),
  • 150 սմ-ից ցածր հասակ:
  1. «B», «C» կարգերի և «C1» ենթակարգի տրանսպորտային միջոցներին են հավասարեցվում նշված կարգերին և ենթակարգին վերաբերող՝ բեռների փոխադրման համար օգտագործվող ինքնագնաց հենասարքերը:
  2. Վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացա­կա­յության, շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախա­խ­տում­նե­րի, ինչպես նաև վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման հանգեցնող ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումների և արատների դեպքում հարմարեցված տրանսպորտային միջոցների տեխնիկական տեսանկյունից հարմարեցվածությունը գնա­հատվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաս­տա­նի Հանրապետության ոստիկա­նու­թյան կողմից` հիմք ընդունելով Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներ. Ձեռք­եր­ի և ոտքերի ֆունկցիաների խանգարմամբ հաշման­դամ վարորդների համար կառավար­ման մարմիններ. տեխնիկական պահանջներ և փոր­ձար­կ­ման մեթոդներ» (ԳՕՍՏ 33668-2015) միջպետական ստանդարտը:
  3. Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով պայմանավորված առաջին և երկրորդ խմբի վարորդների համար տրանսպորտային միջոց վարելու բժշկական սահմանափակումներ.
  • Առաջին խմբի վարորդի այն թեկնածուներին/ վարորդներին, ովքեր տառապում են պարոքսիզմալ տախիառիթմիաներով, նախասրտերի ֆիբրիլյացիայի բոլոր ձևերով, բարձր գրադացիայի փորոքային էքստրասիստոլիկ առիթմիայով, արտրիովենտրիկուլյար պաշարում ≥IIաստ, վարորդական իրավունքի վկայական տրամադրվում է առնվազն տարին մեկ անգամ բժշկական հավատարմագրում անցնելու պայմանով` միայն եթե սրտի ռիթմի կարգավորման սարք են կրում:
  • Զարկերակային ճնշման խանգարում ունեցող առաջին խմբի վարորդի թեկնածուներին/ վարորդներին վարորդական իրավունքի վկայական տրամադրվում է` առնվազն տարեկան 1 անգամ բժշկական հետազոտությաուն անցնելու պայմանով:  Ադեքվատ հակահիպերտենզիվ բուժման ֆոնին III աստ. զարկերակային հիպերտենզիայի դեպքում, ինչպես նաև կրիզային ընթացք ունեցող զարկերակային հիպերտենզիայի դեպքում վարորդական իրավունքի վկայական չի տրամադրվում։
  • Սրտամկանի ինֆարկտ կրած առաջին խմբի վարորդի թեկնածուներին/վարորդներին վարորդական իրավունքի վկայական կարող է տրամադրվել առնվազն տարեկան 1 անգամ բժշկական հավատարմագրում անցնելու պայմանով, (բժշկական հետազոտություների՝ սթրես-թեստեր և/կամ կորոնար անգիոգրաֆիա, արդյունքների և վարող բժշկի եզրակացության առկայության դեպքում)։ Հանգստի ստենոկարդիայով և լարվածության ստենոկարդիայով ≥III ՖԴ(CCS) տառապող վարորդի թեկնածուներին/վարորդներին վարորդական իրավունքի վկայական չի տրամադրվում։
  • Խրոնիկական սրտային անբավարարության ≥IIIՖԴ(NYHA) ուղեկցվող բոլոր սրտային և արտասրտային հիվանդություններով տառապող առաջին խմբի վարորդի թեկնածուներին/վարորդներին վարորդական իրավունքի վկայական չի տրամադրվում։
  • Երկրորդ խմբի վարորդներին/վարորդի թեկնածուներին վարորդական իրավունքի վկայական չի տրամադրվում պարոքսիզմալ տախիառիթմիաների, նախասրտերի ֆիբրիլյացիայի բոլոր ձևերի, բարձր գրադացիայի փորոքային էքստրասիստոլիկ առիթմիայի, արտրիովենտրիկուլյար պաշարման ≥Iiաստ դեպքերում` նույնիսկ սրտի ռիթմը կարգավորող արհեստական սարք կրելու դեպքում, ինչպես նաև ադեքվատ հակահիպերտենզիվ դեղորայքային բուժման ֆոնին III աստ զարկերակային հիպերտենզիայի կամ զարկերակային հիպերտենզիայի կրիզային ընթացքի դեպքում: Վարորդական իրավունքի վկայական չի տրամադրվում նաև սրտամկանի ինֆարկտի, հանգստի ստենոկարդիայի, լարվածության ստենոկարդիայի ≥III ՖԴ(CCS և սրտային և արտասրտային այն հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են խրոնիկական սրտային անբավարարությամբ ≥IIIՖԴ(NYHA:
  1. Շաքարային դիաբետով առաջին և երկրորդ խմբի վարորդի թեկնածուների/ վարորդների համար տրանսպորտային միջոց վարելու բժշկական սահմանափակումներ.
  • Ինսուլինապահանջ շաքարային դիաբետով դեղորայքային բուժում ստացող առաջին խմբի վարորդի թեկնածուներին/վարորդներին, եթե հիպոգլիկեմիայի հետ կապված ռիսկերը կարողանում է վերահսկել, վարորդական իրավունքի վկայական տրամադրվում է` առնվազն հինգ տարին մեկ պարբերականությամբ էնդոկրինոլոգի կողմից բժշկական քննություն անցնելու պայմանով:
  • Ինսուլինապահանջ շաքարային դիաբետով երկրորդ խմբի վարորդի թեկնածուին/վարորդին հիպոգլիկեմիայի առաջացման ռիսկի դեպքում վարորդական իրավունքի վկայական տրվում է առնվազն երեք տարին մեկ պարբերականությամբ էնդոկրինոլոգի կողմից բժշկական քննություն անցնելու պայմանով, եթե հիպոգլիկեմիայի հետ կապված ռիսկերը կարողանում է վերահսկել, վերջին 12 ամիսների ընթացքում ծանր հիպոգլիկեմիայի նոպաներ չի ունեցել, կարողանում է վերահսկել առողջական վիճակը` արյան մեջ շաքարի պարունակության կանոնավոր ստուգման միջոցով (առնվազն օրը երկու անգամ և տրանսպորտային միջոցը վարելուց առաջ), գիտակցում է հիպոգլիկեմիայի հետ կապված ռիսկերը, չունի շաքարային դիաբետի այլ բարդություններ (ծանր նեյրոպաթիա, անգիոպաթիա)։
  1. Էպիլեպսիայով առաջին և երկրորդ խմբի վարորդի թեկնածուների/ վարորդների համար տրանսպորտային միջոց վարելու բժշկական սահմանափակումներ.
  • էպիլեպսիայով առաջին խմբի վարորդի թեկնածուները/վարորդները ճանաչվում են տրանսպորտային միջոցը վարելու համար պիտանի, եթե մեկ տարի չեն ունեցել էպիլեպտիկ նոպա: Վարորդական իրավունքի վկայականը տրամադրվում է 10 տարի ժամկետով` հինգ տարվա ընթացքում տարին 1 անգամ պարբերականությամբ նյարդաբանի  կողմից բժշկական քննություն  անցնելու պայմանով։
  • էպիլեպսիայով երկրորդ խմբի վարորդի թեկնածուները/վարորդները ճանաչվում են տրանսպորտային միջոցը վարելու համար պիտանի, եթե առանց հակաէպիլեպտիկ դեղամիջոցի օգտագործման հինգ տարի չեն ունեցել էպիլեպտիկ նոպա, նյարդաբանական հետազոտության արդյունքում ուղեղի հետ կապված էական պաթոլոգիաներ չեն հայտնաբերվել, Էլեկտրաէնցեֆալոգրամմայի արդյունքում էպիլեպտիֆորմ ակտիվություն բացահայտված չէ: Վարորդական իրավունքի վկայականը տրամադրվում է 10 տարի ժամկետով` տարին 1 անգամ պարբերականությամբ նյարդաբանի  կողմից բժշկական քննություն  անցնելու պայմանով։
  1. Երիկամային անբավարարություն ունեցող առաջին և երկրորդ խմբի վարորդի թեկնածուներին/վարորդներին տրամադրվում է վարորդական իրավունքի վկայական 10 տարի ժամկետով` տարեկան 1 անգամ բժշկական քննություն անցնելու պայմանով:

Իրավաբան.net