Բժիշկը նշել է՝ որոնք են քթաբորբի բուժման լավագույն միջոցները

Քթաբորբը կամ ռինիտը ամենատարածված խնդիրներից մեկն է՝ հատկապես տարվա այս եղանակներին։ Այս խնդրի առկայության դեպքում մարդիկ սովորաբար կիրառում են անոթները նեղացնող հատուկ կաթիլներ, որոնք օգնում են շատ արագ վերականգնել շնչառությունը, սակայն քիթկոկորդականջաբան Վլադիմիր Զայցևը վստահ է, որ նման կաթիլները հարկավոր է կիրառել միայն ծայրահեղ դեպքերում, քանի որ դրանք խիստ բացասաբար են անդրադառնում օրգանիզմի վրա։

Մասնագետի խոսքով՝ քթաբորբի դեպքում ցանկալի է մի քանի օր դիմանալ տհաճ զգացողություններին կամ ծայրահեղ դեպքում կիրառել երեխաների համար նախատեսված դեղամիջոցներ, քանի որ դրանցում ակտիվ բաղադրիչների պարունակությունը շատ ավելի քիչ է լինում, քան մեծահասակների համար նախատեսված դեղորայքում։ 

Բացի այդ, կարելի է կիրառել նաև կորտիկոստերոիդային դեղամիջոցներ, մինչդեռ դրանցից հիվանդները սովորաբար հրաժարվում են, քանի որ նման դեղորայքը պարունակում է հորմոններ, որից շատերը հորդորում են խուսափել։ Գոյություն ունի տարածված «միֆ», համաձայն որի՝ կորտիկոստերոիդային դեղամիջոցները կախվածություն են առաջացնում ու նպաստում են քաշի ավելացմանը, մինչդեռ մասնագետն ընդգծում է, որ սա թյուր կարծիք է։

Բժշկի խոսքով՝ այս դեղամիջոցներն սկսում են ազդել գործածությունից մի քանի ժամ անց։ Դրանց գործածությունից հետո այտուցվածության մակարդակն սկսում է աստիճանաբար նվազել և տեղի է ունենում կուտակված լորձի հետհոսք։ Եթե լորձը չափազանց թանձր է լինում, ապա հարկավոր է լինում ջրիկացնել այն։ Նման դեպքերում շատ արդյունավետ են լինում մոկոլիտիկ դեղերը, սակայն դրանց գործածությունից հետո հարկավոր է լինում ողողել քթի խոռոչները թույլ աղաջրով կուտակված լորձը դուրս բերելու համար։

Ինչ վերաբերում է լորձաթաղանթները փափկեցնելուն, ապա այս նպատակով մասնագետը խորհուրդ է տալիս կիրառել յուղային հիմքով քթի կաթիլներ։

Նյութի աղբյուրը՝ actualnews.org