Չաուշեսկու բեմադրությունը քաղաքական ուղերձ էր, ընդ որում ուղերձի հեղինակն, ըստ իս Հայաստանի ներսում չէ

Չաուշեսկու բեմադրությունը նախևառաջ քաղաքական ուղերձ էր, ընդ որում ուղերձի հեղինակն, ըստ իս Հայաստանի ներսում չէ:

Ընդհանրապես հայկական քաղաքական մշակույթին բռնությունը բնորոշ չէ (բնականաբար կան բացառություններ, բայց խոսում ենք ընդհանուրից):

Որպես կանոն բռնության խոշոր դեպքերը անկախ Հայաստանի պատմության մեջ՝ 1998-ից ցայսօր կասկածելի են որպես արտաքին ծագում ունեցող:

Արտառոց բան, ի դեպ չկա՝ մեծ տերությունները, այդ թվում առավել դեմոկրատական համարվողները, իրենց ազդեցության գոտի՝ միջին և փոքր պետություններում միշտ էլ կիրառել են բռնության:

Տվյալ դեպքում՝ Չաուշեսկուի բեմականացումը լուծում է առնվազն երկու խնդիր:

Մեկը՝ տեխնոլոգիական մակարդակում՝ հոգեբանական գրոհի մաս է, կոչված է հանրության առանց այդ էլ խախտված հոգեբանական հավասարակշռությունն էլ ավելի խախտել, ահաբեկել, նաև՝ ջարդելով տաբուները, լայնացնել “թույլատրելիի” սահմանները: Սա նոր չեն անում, այլ հետոևողականորեն կիրառում են վերջին գուցե ասեմ՝ 4-5 տարում մեր նկատմամբ՝ դեռ 2016-ից:

Երկրորդը՝ բուն քաղաքականն է:

Այստեղ ուղերձն ակնհայտ է՝ մահվան, մահապատժի սպառնալիք:

Այս սպառնալիքի հենց այս օրերին հայտնվելը պետք է հասկանալ Հայաստանի ներսում և նրա շուրջ վերջին օրերին ծավալվող իրադարձություններում:

Չեմ ասի, որ դրա բոլոր տարրերն ինձ համար այս պահօն պարզ են, բայց ակնհայտ է, որ ներքին այս սրումն ունի որոշակի արտաքին, ոչ մինչև վերջ երևացող կոնտեքստ:

Հավանաբար այն կապված է ռուս-թուրքական անքակտելի դաշինքում ընթացող խմորումների հետ:

Ռուսները թուրքրերի հետ կարող են որքան ուզում ես արիշ-վերիշ անել, սիրել իրար ու նորից բաժանվել, բայց կարևոր է ֆորպոստի տիրոջ համար, որ այն ինչ թույլատրված է Յուպիտերին՝ թուրքրեի հետ հարաբերվելը, խստիվ արգելված պետք է լինի Ցուլին, որը միայն տիրոջ հրամանով պետք է կամ կռվի, կամ ախպերանա թուրքի հետ: Այս երկուսից մեկն ինքնուրույնաբար անելու միքտն իսկ կարմիր գիծ է, խստիվ պատժելի արարք:

Պետք է հասկանալ, որ մեծ տերուոյթւոններն էլ են “մարդ”՝ հենց այնպես նրան չեն սպանում, ոչ էլ սպառնում մահով: Առանց հեգնանքի՝ իրոք այդպես է:

Նույնիսկ միջազգային հարաբերությունների այս մութ անկյունում կան չգրված օրենքներ: Մահապատիժը՝ ծայրահեղ միջոց է, և կիրառվում է միայն երբ “տիրոջ” կարծիքով “վասալը” ոչ թե պարզապես ինչ որ խախտում է արել, այլ ավելի արմատական խնդիր կա ասպարեզում:

Ի դեպ, քանի որ առիթը Չաուշեսկուն է, ասեմ, որ եթե մի քիչ խորանաք նրա պատմության մեջ, կնկատեք հավանաբար, որ պատահական չէ, որ սոցճամբարի տարատեսակ Տոդոր Ժվկովներից և Հուստավ Գուսակներից, որոնք բոլորն էլ նույն կոռումպացված հաստափորիկներն էին, հենց միայն Չավուշը գնդակահարվեց: Պոպուլյար “միֆոպետիկ” պատմությունն, իհարկե կպատմի ձեզ ռումինական ժողովորդի զայրույթի մասին: Ռումինական ժողովուրդն իրոք կոմունիստներին չէր սիրում, դա հարց չի, քանի որ նրանք սիրելու բան չէին, բայց Չաուշեսկուի մահվան վճռի հետքերը ամենայն հավանականությամբ տանում են դեպի մեծ տերություններ: Չաւոշեսկուն ոչ թե պարզապես սպանվել է, այլ պատժվել է, և ոչ թե որովհետև կոռուպցիոներ էր, այլ որովհետև փորձում էր իր խաղը խաղալ: Չեմ կարող ասել, թե նրան պաժելը հենց միայն ռուսներն են արելլ, թե ամերիկացիների հետ փոխհամաձայնեցված, կարծեմ՝ երկրորդը, բայց դա էական չի տվյալ դեպքում, քանի որ մեր դեպքում ուղերձ ուղարկողը հաստատ մեկն է: