Ո՞րն է ատամը ճիշտ խնամելու միջոցը․խորհուրդ է տալիս ատամնաբույժ Արսեն Պողոսյանը

Ատամը առաջին դարպասն է դեպի օրգանիզմ։Մարդու առողջությանը կարող են խանգարել վատ խնամված ատամները և դրանց հետևանքով առաջացած բազմաթիվ հիվանդությունները։

Այս և այլ թեմաների մասին զրուցել ենք բժիշկ-ատամնաբույժ Արսեն Պողոսյանի հետ։

Ատամների և բերանի խոռոչի ճիշտ խնամքը պետք է կատարել հստակ երեք գործողությամբ, ասում է Արսեն Պողոսյանը․

-Եթե մենք ուզում ենք, որ մեր ատամնաշարը լինի գեղեցիկ ու չբողոքենք ցավից, պետք է կատարենք այս գործողությունները.նախ և առաջ պետք է օրական երկու անգամ մաքրել ատամները՝առնվազն երկու րոպե։Հետո, խոզանակի, ատամի մածուկի հետ միասին պետք է նաև օգտագործել միջատամնային թելեր։Որևէ ցավի, տհաճ զգացողության դեպքում դիմել բժշկի։Ինքնաբուժությամբ չզբաղվել, ցավազրկող որևէ հաբ ընդունելը միայն ժամանակավոր կարող է հանգստացնել։

Հստակ հայտնի չէ, թե երբ են անցկացվել առաջին ատամնաբուժական գործողությունները: Սակայն հայտնի է, որ արդեն հին Եգիպտոսում ատամների իմպլանտավորում է անցկացվել։ Մեզ մոտ՝ Հայաստանում, արդյոք կա ստոմատոլոգիական հետազոտության գնալու մշակույթ։

-Ցավոք ոչ։ Մենք սիրում ենք ամեն ինչ վերջին պահին թողնել, դիպուկ ժողովրդական խոսք կա չէ՞․ «Մինչև դանակը ոսկորին չի հասնում, բժշկի չեն գնում»։Ատամի հետ կապված ցանկացած խնդիր պետք է շուտ լուծել, քանի որ միշտ կանխարգելումը ավելի հեշտ ու ձեռնտու է, քան բուժումը։Պետք չէ խնդրին թույլ տալ տարածվել, մեծանալ, այն միայն կբարդացնի իրավիճակը։

Մեծ մասամբ, ընդունված է գրավիչ համարել ուղիղ սպիտակ ատամները: Սակայն կան երկրներ, որտեղ գրավիչ է համարվում ատամների անկանոն ձևը: Ճապոնիայում ծուռ ատամներն են տարածված:

Արսեն Պողոսյանի խոսքով, հայերի մեծ մասը գալիս է հենց ատամների ծռությունը ուղղելու․

-Հիմնական խնդիրները, որոնցով հաճախորդները այցելում են, նաև սրանք են՝ ամենառաջինը ցավի, էսթետիկայի հետ կապված բողոքներ՝ պլոմբ, շապիկ, վինիր։Իհարկե յուրաքանչյուր ազգ ունի առաձնահատկություն՝ կապված դիմածնոտային կառուցվածքի, ժառանգականության, միջավայրի հետ։ Սակայն կան խնդիրներ, որոնք հատուկ են բոլորին, և դրանց ոչ ճիշտ բուժումը կարող է հանգեցնել բարդացումների։

Ատամների ծռությունը ուղղելու տարբեր ձևեր կան։Որքանո՞վ են արդյունավետ վինիրները։

-Ինչպես ստոմատոլոգիական յուրաքանչյուր միջամտություն, այնպես էլ վինիրների կիրառությունը արդյունավետ է, եթե արվում է ճիշտ ժամանակին, ճիշտ ձևով։Քանի որ էմալի շերտ է տաշվում, պետք է առավել քան ուշադիր լինել և խնդիրը վերացնել։Վինիրները կարող են ոչ միայն ծուռ ատամները շտկել, այլև վատ կատարված պլոմբը ուղղել, ատամի գույնը փոխել, ամրություն հաղորդել։

Որքան ժամանակ է, աշխարհում «վխտում է» կորոնավիրուսը։ Հաշվի առնելով, որ մեզ մոտ էլ մի պահ խիստ կարանտին էր, ինչպես էր իրականացվում ատամնաբուժական միջամտությունը.

-Որոշ ժամանակ իհարկե «կանգնել էր» ամեն ինչ։ Մարդիկ և՛ չէին կարող այցելել բժշկի, և՛ վախենում էին, սակայն դա էլ հաղթահարեցինք։ Այսօր արդեն, համեմատած, մարդիկ անցել են իրենց բնականոն կենսագործունեությանը։Մենք էլ անցել ենք հին գրաֆիկին։Բժշկի գնալը հիմա կարծես թե արդեն վախենալու չէ։ Մարդկանց մոտ թյուր կարծիք կա, թե բոլոր բժիշկները վարակված են ու իրենց էլ կվարակեն։Մենք՝ բժիշկներս, մինչև հիվանդին մոտենալը, զինվում ենք դիմակով, ձեռնոցներով և այլ միջոցներով։Վարակելու հավանականությունը շատ քիչ է։

Եվ քանի որ արդեն սահմանափակումները մի փոքր քչացել են, կասեք՝ ատամների ճիշտ խնամքի հետ միասին, մարդիկ ինչ հաճախականությամբ պետք է այցելեն ատամնաբույժի․

-Որպեսզի ատամները լինեն առողջ ու մեր ամեն օրը զարդարվի գեղեցիկ ժպիտով, պետք է այցելել ստոմատոլոգիական հետազոտության վեց ամիսը մեկ։ Մենք հաճախակի ունենում ենք նաև ակցիաներ, անվճար խոհրդատվություններ։Պետք է պարզապես այցելել պրոֆեսիոնալ մասնագետի և ատամների առողջությունը ապահովված կլինի։

Եվ չմոռանանք, թե ինչու է այքան կարևոր ատամի խնամքին հետևելը։Բերանի խոռոչի վատ գործելու դեպքում են հենց առաջանում տարբեր բարդություններ։Նախ և առաջ, սնունդը վատ է ծամվում, որը կարող է հանգեցնել ստամոքսի խանգարման և այլ խնդիրների։

LosArmNews.com