Պուտինի համար կարևորը այն էր, որ հայաստանյան մարդու ինքնիշխանության դրսևորմանը տրվեր ցավալի ու արյունոտ պատասխան, և այն չուշացավ

Պուտինի համար կարեւորը այն էր, որ հայաստանյան մարդու դեմոկրատական ինքնիշխանության դրսեւորմանը տրվեր ցավալի ու արյունոտ պատասխան, եւ այն չուշացավ։

Տեղական լակեյները երկու տարի շարունակ բացահայտ կերպով սադրում էին պատերազմ, իրենց պրովոկացիոն հայտարարություններով։

Փաշինյանը ոչ միայն չհասկացավ նախապատրասվելիք ծուղակի մասին, նաեւ 19րդ դարի ֆիդայական ռոմանտիզմով մտավ այդ ծուղակի մեջ, արդյունքում նախապես պայմանվորված կապիտուլացիան արյունալի կերպիվ փաթաթեց իր վզին։

Հիմա գնում այդ ամենը սրբագրելու պրոցեսը, այսինքն անհարժեշտ է Փաշինյանով մաքրել ռուսական մեծապետականության հերթական գեպոլիտիկ առեւտուրը, դրա համար էլ ռուսական կողմը մի կողմից պահում է Փաշինյանին, մյուս կողմից քարոզչական հարթակներով ու այսպեա կոչված ընդիմադիրներով հարվածում։

Սա է ռեալ իրականությունը, այսպես են խաղում մետրոպոլիաները, իսկ թիրախում կրկնում եմ դեմոկրատական ինքնիշխանությամբ առաջնորդվող հայաստանցի մարդն է։ Այդ մարդիկ միգուցե խորքային չեն հասկանում ընթացող պրոցեսները, բայց երբ զգացական առումով պահանջում են արդարություն, հենց դա էլ դեմոկրատական ինքնիշխանություն կոչվածի սաղմնավորումն է, որից էլ մշտապես խուսափել են բոլոր կայսրությունները։

Ինձ համար հիմա ամենակարեւորը հենց այդ արդարության ձգտման պահպանումն է, որը ուզում են կոտրել։ Հավատացեք, որ պետությունը կանգուն կմնա այնքան ժամանակ, քանի դեռ կա բնական կերպով արդարության համար կռիվ տվող քաղաքացին։

1in.am