Երբ 3 ամիս փաստերով բացատրելուց հետո հասարակության մի ստվար զանգված մնում է իր անտրամաբանական կարծիքին, հարց է առաջանում՝ հանրությունն ուզու՞մ է լավ ապրել, թե՞ նպատակը զուտ գոյն է. Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է .

«Գոյություն ունի պարզ ճշմարտություն. ձեռք են մեկնում, օգնում են, խորհուրդներ են տալիս նրան, ով ուզում է և ունակ է ստանալ այդ խորհուրդ-աջակցությունը, հասուն է արդեն…

Հիմա, երբ շուրջ 3 ամիս ամենատարբեր բնագավառների հայտնի, փորձառու ներկայացուցիչներ բացատրում են, ներկայացնում, փաստերով հավասարակշռված վերլուծում, բայց հասարակության մի ստվար զանգված միևնույն է մնում է իր հին, մեղմ ասած՝ անտրամաբանական կարծիքին, լրջագույն հարց է առաջանում. իսկ մեր հանրությունը ուզու՞մ է լավ ապրել, թե՞ նպատակը զուտ գոյն է։ Ուզում ենք լինել ա՞զգ, թե՞ ժողովուրդ»։